«Ես բոլոր ընդդիմադիր գործիչների պահվածքում միայն տեսնում եմ կոռեկտ պահվածք, իսկ Ալեն Սիմոնյանի բառապաշարի և վարքի վերաբերյալ ես որևէ մեկնաբանություն անել չեմ կարող․ դա դաստիարակության ակնհայտ պակասի ուղղակի դրսևորումներ են։ Ալեն Սիմոնյանն առաջին դեպքը չէ, որ իրեն պահում է խուլիգանի, անդաստիարակ մարդու պահվածքով»,-
Oragir.News-ի հետ զրույցում ասաց։
Հիշեցնենք, որ նախօրեին լրագրողի դիտարկմանը, թե ռեյտինգի խնդիր ունի՞ Փաշինյանը, ինչու եք անհանգստացած, Սիմոնյանը պատասխանեց․ «Գուցե ռեյտինգի խնդիր ունի, իսկ Քոչարյանն ընդհանրապես ռեյտինգ չունի։ Մենք անհանգստացած չենք, տժժում ենք, ես անձամբ տժժում եմ»։
Ղազարյանի գնահատմամբ՝ Ալեն Սիմոնյանի վարքագիծն ուղղակի ցինիզմի բացառիկ դրսևորում է։
«Եթե չեմ սխալվում, նա դիտողություններ էր անում լրագրողներին՝ Արցախ տեղանվան գործածության համար, այն դեպքում, երբ նա հենց այս գումարման ԱԺ-ում այս պահին գլխավորում է իր իսկ կողմից ստեղծված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության մշտական հանձնաժողովը, և այդ հանձնաժողովի նախագահի կողմից նման պահվածքը, նման բառակույտով ներկայացումը, դա ցինիզմի և անդաստիարակության ուղղակի դրսևորումներ է․ այլ կերպ դրան չի կարելի որպես գործչի մեկնաբանել»,- եզրափակեց Էդգար Ղազարյանը։