Ներքին 5 ամիս առաջ - 12:54 25-03-2026

Ձեզ «ռադ արինք», բայց այնպես, որ թոշակ ստանաք. լացում էիք, որ ՔՊ-ում մնաք. Ալեն Սիմոնյանը՝ Հակոբ Ասլանյանին

Երեկ մի ծիծաղելի ու նողկալի դեպք է տեղի ունեցել։ Պատգամավորներից մեկը դուրս էր եկել անհետ կորածների ծնողների մոտ և ասել. «Դե դիմացեք, երկու ամիս բան մնաց, հեսա Նիկոլին՝ իր ընկերներով ռադ կանենք կեթան։ Ու դա անում էր Հակոբ Ասլանյանը», - այս մասին այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ նիստում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Գիտե՞ք՝ ինչը հիշեցի, թե ինչպես էր մեր խմբակցության նիստի ժամանակ Ասլանյանը լաց լինում և աղաչում, որ մնա մեր խմբակցությունում, առաջարկություններ էր անում, ասում էր սառեցնենք, «ես բեղ պահեմ՝ ձև անենք, որ դուք ինձ չեք ճանաչում»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ կան մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանի շողքը տեսնում են, մտածում են էդ իրենք են և լուրջ քաղաքական ապագա ունեն։

«Այս պարագայում իրենք քաղաքական Պանիկովսկին են։ Ես ուզում եմ իրեն շնորհավորել, որ մենք ձեզ ռադ արինք, բայց նենց պահեցինք, որ թոշակի հարցը լուծենք։ Այնուամենայնիվ, թոշակը կստանաս, մի անհանգստացի, բայց, այնուամենայնիվ, ամոթ է, ձեզ հավաք պահեք, և ձեր չափի մեջ պահեք։ հանկած չմտածեք, որ դուք եք Նիկոլ Փաշինյանի շողքը, կամ երբևեիցե կարող եք լինել։ Իրոք երկու ամիս մնաց հետո երևի մարդիկ ձեզ փողոցում տեսնեն՝ չճանաչեն»,– ասաց Ալեն Սիմոնյանը։

Հակոբ Ասլանյանը տեղից պարբերաբար արձագանքում էր, ինչին ի պատասխան փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ «Պարոն Ասլանյան, տեղից մի արտահայտվեք, թե չէ դահլիճից էլ ռադ կանենք Ձեզ»։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ