Օրակարգ 5 ամիս առաջ - 20:00 23-03-2026

Օրակարգ․ Եթե Փաշինյանը վախեցած չլիներ՝ ժողովրդի վրա «տղա» չէր բերի․ Արթուր Խաչիկյան

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Արթուր Խաչիկյանի հետ զրուցել ենք Նիկոլ Փաշինյանի վերջին ջղաձգումների, իշխանությունը կորցնելու վախերի, արտաքին դերակատարների կողմից վերջինիս ցուցաբերվող անվերապահ աջակցության, ընդդիմության սխալների, իրար վրա գոնե նախընտրական շրջանում ցեխ չշպրտելու անհրաժեշտության, Իրանում շարունակվող պատերազմի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի վրա դրա ազդեցության, Հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը թուլացնելու պատճառների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Խաչիկյանը նկատում է՝ եթե Նիկոլ Փաշինյանը վախեցած չլիներ, ապա դրսից ժողովրդի վրա «տղա» չէր բերի։ «Եթե նրանք վախեցած չլինեին՝ նրանք Եվրոպայից մարդ չէին բերի իրենց ժողովրդի վրա։ Ես որ փոքրիկ էի, դպրոցում սովորում էինք՝ մեկ-մեկ դա արվում էր․ ասենք տղաներն ինչ-որ թիմ էին բերում ուրիշ դպրոցներից, կամ ուրիշ թաղմասերից, մարդ էին բերում։ Դա ես միշտ համարում էի շատ զզվելի և շատ վախկոտ, որովհետև մենակ վախկոտ մարդը տենց բան կանի, և արտասահմանում այսպիսի բան ես ընդհանրապես տեսած չկամ․ ո՛չ Ամերիկայում, ո՛չ Եվրոպայում մարդ չեն բերում իրար վրա»,- ասաց նա։

Արթուր Խաչիկյանի գնահատմամբ՝ Հայաստանն աստիճանաբար դառնում է Ադրբեջանի ինքնավար մարզ, իսկ Փաշինյանի վերարտադրության դեպքում այս պրոցեսն արագանալու է։

Մանրամասները՝ հարցազրույցում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում