Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 16:38 23-03-2026

Հասմիկ Խոջյանի անկեղծ խոստովանությունը՝ ընտանիքի 4-ամյակի առթիվ

Դերասանուհի Հասմիկ Խոջյանն այս օրերին նշում է իր ընտանիքի կազմավորման 4-ամյակը։ Այս առիթով նա Ինստագրամի իր էջում կիսվել է գեղեցիկ ընտանեկան ֆոտոշարքով և հանդես եկել սրտառուչ գրառմամբ՝ խոսելով ամուսնական կյանքի թե՛ քաղցր, թե՛ բարդ կողմերի մասին։

Հասմիկը չի վախեցել անկեղծանալ իր հետևորդների հետ՝ նշելով, որ չորս տարիների ընթացքում իրենց ընտանիքն անցել է տարբեր փուլերով։

Ըստ դերասանուհու՝ հենց այդ հակասություններն են կյանքը դարձնում լիարժեք։

«Այս տարիների ընթացքում մենք ունեցել ենք շատ երջանիկ օրեր, ճգնաժամեր, հիշվող ակնթարթներ, բանավեճեր... կյանքը գեղեցիկ է այս վայրիվերումներով, որոնք կան յուրաքանչյուրիս ընտանիքում»,- գրել է նա։

Դերասանուհին առանձնացրել է այն արժեքները, որոնք օգնում են զույգին առաջ շարժվել և հաղթահարել ցանկացած խնդիր։ Նրա համար ամենակարևորը միասին լինելն ու փոխադարձ հարգանքն է։

Հասմիկը շնորհակալություն է հայտնել իր կյանքի ընկերոջը մի քանի կարևոր զգացողությունների համար։