Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 11:52 23-03-2026

Աբովյանում Kia-ն կոտրել է ծառն ու կողաշրջվել. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ մարտի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00:40-ի սահմաններում Սյունիքի մարզում հաշվառված 19-ամյա Վարդան Ա.-ն իր վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և կիսակողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վարդան Ա.-ն, ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 19-ամյա Ամուր Ա.-ն, 20-ամյա Ռոբերտ Ղ.-ն և 19-ամյա Արամ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով մետաղե ջարդոնի վերածված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մահացածը ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում