Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 2 ամիս առաջ - 16:19 22-03-2026

Արցախցիները չեն փախել. Արցախից նրանց դուրս բերելը ցեղասպանական գործողություն էր հայ ժողովրդի դեմ

Կարպիս Փաշյանի ֆեյսբուքյան գրառումը.

Արցախցիները չեն փախչել։ Արցախից նրանց դուրս բերելը ցեղասպանական գործողություն էր հայ ժողովրդի դեմ։

Սրանից զատ, նրանք շրջափակման պայմաններում, կիսասոված ու հյուծված կռվել են հերոսաբար՝ հակառակորդին պատճառելով կործանարար վնասներ։ Բայց դիմադրելն արդեն իսկ անիմաստ էր առանց Հայաստանի մասնակցության։

Արցախցիները Արցախից կարող էին դուրս չգալ միայն մի դեպքում․ եթե Հայաստանի բանակը ուժով բացեր Լաչինի միջանցքը, ջախջախիչ հարված հասցներ Ադրբեջանական բանակին՝ ստիպելով նրան նահանջել։ Փաշինյանը պատրաստ կլինե՞ր իրականացնել գործողությունների այս հերթականությունը։ Ընդհանրապես կմիջամտե՞ր, ինչ-որ քայլեր կձեռնարկեր։ Բնականաբար ո՛չ։

Եվ հիմա, երբ նա արցախցիներին փախած է անվանում, ի՞նչ է ակնկալում, մնային և կոտորվեի՞ն, մորթվեի՞ն, բռնաբարվեի՞ն ու նվաստանայի՞ն։ Թե իր ընկեր Ալիևից այլ բան էր սպասո՞ւմ։ Մտածում էր, թե արցախցիների նկատմամբ էլ ողորմած կգտնվեր, ինչպես՝ իր անձի։

Բարեկամներ, սա անբարոյականություն էլ չէ։ Արդեն իսկ պղծության գագաթնակետին ենք հասել։ Էլ տեղ չկա։

Բանակցային գործընթացը տապալած, պատերազմ բերած, պարտված, ջախջախված մարդը, որի գործողությունների պատճառով է Արցախը հայաթափվել, արցախցիներին փախած է անվանում։ Էն էլ երիտասարդ կնոջը, երեխայի ներկայությամբ։

Գրառումը՝ Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան էջից

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ