«Կլոն» հեռուստասերիալի աստղ Ջովաննա Անտոնելլին դարձել է 50 տարեկան։ Այդ առիթով դերասանուհին հրապարակել է տոնական տեսանյութ. այնտեղ նա լուսանկարվում է փուչիկներով և բացում թանկարժեք նվերները։
«Սկսե՛ք նորից՝ որքան անհրաժեշտ է։ Յուրաքանչյուր արևածագ հրավեր է ինչ-որ նոր բանի։ Միշտ առաջ շարժվեք՝ հավատքով և սիրով», - գրել է դերասանուհին։

Իրոք, Ջովաննան համաշխարհային ճանաչում ձեռք բերեց «Կլոն» սերիալում նկարահանվելուց հետո։ Սերիալը ազդեցություն ունեցավ ոչ միայն նրա կարիերայի, այլև անձնական կյանքի վրա. նա սկսեց հարաբերություններ գլխավոր դերակատար Մուրիլո Բենիսիոյի հետ։ Նրանք ունեն որդի՝ 20-ամյա Պիետրոն։ Սակայն որդու ծնվելուց կարճ ժամանակ անց զույգը որոշեց բաժանվել։ Նրանք մնում են ընկերներ և երբեմն միասին հայտնվում են սոցիալական ցանցերում։

Ջովաննա Անտոնելլին շարունակում է նկարահանվել ֆիլմերում և ակտիվորեն կիսվում է իր անձնական կյանքով սոցիալական ցանցերում: Շատերը շարունակում են հիանալ դերասանուհու արտաքինով և կազմվածքով: Նրա խոսքով՝ նա պլաստիկ վիրահատությունների չի ենթարկվել և դիետա է պահել միայն 2000-ականների սկզբին՝ հեռուստասերիալ նկարահանումների ժամանակ: Դատելով նրա գրառումներից՝ Ջովաննան ակտիվորեն մարզվում է և պահպանում է առողջ սննդակարգ: