Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 14:21 21-03-2026

Շուշաննա Թովմասյանի տոնական անակնկալը

Թեև Սուրբ Զատիկին դեռ ժամանակ կա, դերասանուհի Շուշաննա Թովմասյանն արդեն հասցրել է տոնական ու գունեղ տրամադրություն փոխանցել իր հետևորդներին:

Նա հրապարակել է դստեր մասնակցությամբ մի չափազանց ջերմ տեսանյութ:

«Զատիկը դեռ չի եկել, բայց մենք արդեն պատրաստ ենք… հատկապես ինքը»,- այսպես է մակագրել հոլովակը դերասանուհին:

Այս շրջանում Շուշաննան իր ողջ ժամանակը նվիրում է երեք երեխաների (երկու որդի և մեկ դուստր) դաստիարակությանը՝ ժամանակավորապես դադարեցնելով մասնագիտական ակտիվ գործունեությունը: «Կյանքը մի պահ կանգ առավ… որ ես սովորեմ ամենակարևոր դերը՝ լինել մայր:

Ահա նա՝ իմ սրտի մի կտորը, իմ խաղաղությունը, իմ սերը՝ Էտնա»,- նշել է դերասանուհին իր գրառումներից մեկում:

Շուշաննա Թովմասյանի սոցիալական հարթակները վերածվել են ընտանեկան արժեքների, սիրո և անկեղծության մի յուրօրինակ անկյունի, որտեղ նա հաճախ է կիսվում մայրական բերկրանքի պահերով: