Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 13:06 21-03-2026

1 լիտր մածունը խանութում 720 դրամ ա, ինչի՞ ա մեր կաթը 120 դրամ. քաղաքացին՝ Փաշինյանին

Այսօր՝ մարտի 21-ին, Վարդենիս կատարած այցի ժամանակ քաղաքացիները հանդիպեցին Նիկոլ Փաշինյանի հետ ու իրենց հարցերն ուղղեցին նրան: Քաղաքացիներից մեկը Փաշինյանին խնդրեց կաթի գինը բարձրացնել, դարձնել գոնե 200 դրամ:

«Մեր կաթը թանկացրու, գոնե սարքի 200 դրամ: 1 լիտր մածունը խանութում 720 դրամ ա, ինչի՞ ա մեր կաթը 120 դրամ»:

Էկոնոմիկայի նախարար Պապոյանը հայտնեց, որ Փաշինյանի հանձնարարականով՝ նախագիծ են մշակելու և որոշակիորեն կսուբսիդավորեն: Կաթը ոչ թե թանկացնում են, այլ՝ սուբսիդավորում:

«Էլի վատ չի», - ասաց քաղաքացին:

«1-2 տարի կաթի հարցում կաջակցենք, դրանից հետո պետքա խելացի անասնագոմերը կառուցենք, փողերը դնում ենք էդտեղ, ծասի 50 տոկոսը հետ ենք տալիս», - հավելեց Փաշինյանը: