copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 22:11 20-03-2026

Վրացի 5 նավաստի արգելափակված է Պարսից ծոցում և օգնություն է խնդրում

Պարսից ծոցում արգելափակված վրացի հինգ նավաստիներ պաշտոնական նամակով դիմել են Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով օգնություն:

Վրացի նավաստիների խոսքով՝ իրենք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

«Մենք գտնվում ենք Լիբերիայի դրոշի ներքո նավարկող ORINOCCO [IMO: 9302994] նավի վրա, որն այս պահին գտնվում է Իրաքում՝ Խոր Ալ Զուբայր նավահանգստում…

Մեր վիճակը ծայրահեղ ծանր է. մեզ պատշաճ ուշադրություն չի դարձվում, փաստացի գտնվում ենք մեկուսացման մեջ և անտանելի պայմաններում:

Խնդրում ենք անհապաղ միջամտել այս հարցին, ապահովել հյուպատոսական աջակցություն, մեր իրավունքների պաշտպանություն և անվտանգ ու խաղաղ հայրենադարձություն Իրաքի տարածքից: Այս իրավիճակը պահանջում է հրատապ արձագանք, քանի որ մեր առողջությանն ու կյանքին կարող է վտանգ սպառնալ»,- նշված է նավաստիների նամակում:

Նավաստիները նախարարությանը դիմել են մարտի 18-ին: Նրանք Վրաստանի պաշտոնական գերատեսչությունների հետ կապ են հաստատում փաստաբան Լելի Բժալավայի օգնությամբ:

Փաստաբան Լելի Բժալավան ասել է, որ նամակն ուղարկելուց հետո ԱԳՆ-ից պատասխան չի ստացել: Նրա խոսքով՝ մարտի 19-ին այլևս չի հաջողվել սոցիալական ցանցերով կապ հաստատել վրացի նավաստիների հետ:

Aliq.ge

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի