copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:15 07-06-2023

Իրանը ՌԴ-ի, Թուրքմենստանի և Կատարի մասնակցությամբ Պարսից ծոցում գազային հանգույց կստեղծի

Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել է, որ իրանական կողմը Ռուսաստանի Դաշնության, Թուրքմենստանի և Կատարի մասնակցությամբ Պարսից ծոցի ափին գտնվող Ասալույե արդյունաբերական շրջանում նախատեսում է գազային հանգույց ստեղծել։ Ինչպես փոխանցում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը, այս մասին տեղեկացնում է իրանական ISNA լրատվական գործակալությունը։

Իրանցի նախարարն ընդգծել է, որ Թեհրանը ցանկանում է Պարսից ծոցը գազային հանգույցի վերածել։

«Իսլամական Հանրապետությունն, ունենալով 33 տրիլիոն խորանարդ մետր արդյունահանվող գազի պաշար, աշխարհում երկրորդ տեղն է գրավում այդ ռեսուրսի պաշարների թվով։ Մենք ձգտում ենք Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի աջակցությամբ Պարսից ծոցն ու Ասալույեն գազային հանգույցի վերածել»,- հայտարարել է նա։

Վերջինս նախագծի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել՝ նշելով միայն, որ այժմ կատարվում են անհրաժեշտ նախապատրաստական ​​աշխատանքներ և պլանավորում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում