copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 17:39 20-03-2026

Խարդախությամբ վարկի ձևակերպումը 1 հպումով կկանխվի. ԿԲ-ն նոր գործիք է ներդնում

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը նոր հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ներդրվել են «Սպառողի կողմից ֆինանսական ծառայությունների ինքնասահմանափակման գործիքների ներդրման նվազագույն պահանջները»։

Նշվում է, որ սա թույլ կտա օգտատերերին մոբայլ բանկինգի և կազմակերպության կայքի միջոցով իրենց նախաձեռնությամբ մեկ հպումով արգելափակել վարկի ձևակերպումը, ավանդից կամ խնայողական հաշվից առցանց ելքագրումները, ինչպես նաև այլ առցանց գործառնություններ։

Ինչ վերաբերում է ապաարգելափակմանը, ապա այն կիրականացվի բացառապես սպառողի նույնականացումից և ինքնության ստուգումից հետո։

Այս օրենքը ուժի մեջ է մտնելու սույն թվականի հուլիսի 1-ից և բոլոր բանկերի, օտարերկրյա բանկի մասնաճյուղերի, վարկային կազմակերպությունների, դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների համար, որոնք մատուցում են ֆինանսական ծառայություններ հեռավար եղանակով, այս գործիքի առկայությունը հանդիսանալու է պարտադիր պայման։

Ամենից շատ դիտված