copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 12:09 20-03-2026

Արմավիր ՔԿՀ-ում կեսգիշերն անց դատապարտյալները փրկել են խցակցի կյանքը. վերջինը հոսպիտալացվել է

Այսօր՝ մարտի 20-ին, հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։

Ժամը 00:40-ի սահմաններում Արմավիր քրեակատարողական հիմնարկի կարանտինային 6-րդ խցում դատապարտյալները նկատել են, որ խցակիցը սավանով իրեն կախել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատապարտյալները կարողանում են շատ արագ կտրել սավանը, ապա փրկել նրա կյանքը, ինչից հետո քրեակատարողական ծառայության աշխատակիցները ահազանգում են շտապօգնություն, ու ժամանած բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխում է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դատապարտյալների կողմից փրկված՝ ինքնասպանության փորձ կատարողը մոտ 35-40 տարեկան է։ Նա Թորոս Թորոսյանն է, ով առողջական խնդիրներ է ունեցել ու մի քանի անգամ դիմել է քրեակատարողական ծառայություն, սակայն նրա առողջական վիճակը կարգավորելու համար ոչինչ չի ձեռնարկվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված