copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 23:14 19-03-2026

ՍԴ որոշումից հետո «Տաշիր Կապիտալ»-ն ընդդեմ ՀԾԿՀ-ի գործի վարույթը վերսկսվել է

Վարչական դատարանը՝ դատավոր Լիլիթ Սադոյանի նախագահությամբ, վերսկսել է «Տաշիր կապիտալ» ՓԲԸ-ն ընդդեմ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործի քննությունը։

Հաղորդում է «Փաստինֆոն»։

Հայցադիմումով «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն վիճարկում է ՀԾԿՀ-ի՝ ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից զրկելու որոշումը։ Հայցվոր կողմի դիտարկմամբ՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) որոշումները` լիցենզիան հետ կանչելու և ժամանակավոր պետական կառավարիչ նշանակելու մասին, ընդունվել են առանց համապատասխան փաստական հիմքերի և գործի հանգամանքների սխալ մեկնաբանմամբ: Սույն գործով երրորդ անձինք են ճանաչված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ և «Լիորմանդ Հոլդինգ Լիմիթեդ» ընկերությունները։

Գործի քննությունը, սակայն, մարտի 3-ի որոշմամբ կասեցվել էր՝ պայմանավորված ՍԴ-ում «ՀԷՑ»-ը խլելու օրենսդրական փոփոխությունների սահմանադրականության հարցի քննությամբ։ Մասնավորապես, Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումներին հաջորդել է ՀԷՑ-ը «խլելու» օպերացիան։ ՔՊ-ն ընդամենը երկու շաբաթվա ընթացքում մշակեց օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը հնարավորություն է տալիս գործադիրին վերցնել ՀԷՑ-ի կառավարումը: ՔՊ-ի ներկայացրած օրենսդրական փաթեթը հենց ՔՊ-ի կողմից էլ ընդունվեց ԱԺ արտահերթ նիստում՝ 24 ժամվա ընթացքում:

Մասնագիտական համայնքը մտահոգված է՝ գույքերի պետականացման իրավական և իրավաչափ որևէ գործիքակազմ չկա և չի էլ կարող լինել, իսկ եթե Նիկոլ Փաշինյանի կողմից է հայտարարվում այդ գործընթացի մասին, ապա դա ոչ այլ ինչ է, քան՝ «բիզնես խլելու» գործընթաց և սահմանադրական կարգի տապալում, ինչն անընդունելի է իրավական պետությունում։ Ավելին, մասնագիտական հանրությունը վստահ է, որ այս գործընթացը, որն ի սկզբանե քաղաքական է, տապալված է՝ միջազգային ատյաններում և որ վաղ, թե ուշ՝ այս գործընթացի հետևանքով հերթական վճիռն է լինելու՝ ընդդեմ ՀՀ-ի, իսկ ֆինանսական բեռը տարածվելու է ՀՀ հարկատուների վրա, այսինքն՝ այս իշխանությունների ապօրինությունների բեռը տարածվելու է քաղաքացիների վրա։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող