Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 18:02 19-03-2026

ՀԷՑ-ը աղմկոտ անջատումների համար մեղավոր չէր․ Կառավարությունը մասնավորից է հոսանք գնում

Oragir.News-ին հայտնի է դարձել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը էլեկտրաէներգիա է գնում ոչ թե «պետականացված» Հայաստանի էլեկտրական ցանցերից, այլ մասնավոր մի ընկերությունից՝ «Էկովիլ» ՍՊԸ-ից։

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանն արեց ամեն բան, որպեսզի պետականացման անվան տակ ՀԷՑ-ը խլի Սամվել Կարապետյանից, սակայն անգամ դրանից հետո նրա ՀԷՑ-ի նկատմամբ նրա վերաբերմունքը չփոխվեց։ Կառավարությունն առ այսօր շարունակում է հոսանք գնել մասնավորից։

Կառավարությունը 2026 թվականի հունվարի 22-ին թարմացրել է «Պետության կարիքների համար էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցման պետական գնման» նպատակով «Էկովիլ» ՍՊԸ-ի հետ կնքնված պայմանագիրը։

Ըստ այդմ՝ պայմանագրի գումարը ավելացվել է երկու միլիոն երեք հարյուր երեսունմեկ հազար դրամով, որի արդյունքում կատարողի մատուցման ենթակա ծառայության առավելագույն գինը դարձել է 48 մլն 951 հազար ՀՀ դրամ, ներառյալ ԱԱՀ-ն:

Այս գինը ներառում է կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը՝ այդ թվում հարկերը, տուրքերը և ՀՀ օրենդրությամբ սահմանված այլ վճարները»:


Ինչպես արդեն նշեցինք, պայմանագիրը վերակնքվել է, և այս ընկերությունը Կառավարությանը հոսանք է մատակարարել նաև ողջ նախորդ տարվա ընթացքում։ Ուշագրավ է, որ նախքան «պետականացումը» և հատկապես Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից հետո Փաշինյանը պարբերաբար դժգոհում էր ՀԷՑ-ի վատ աշխատանքից մեջ, այդ քննադատություններն էլ ավելի ուժգնացան, երբ Կառավարությունում մի քանի անգամ հոսանքազրկումներ տեղի ունեցան, ինչի համար ևս ՀԷՑ-ը անարգանքի սյունին գամվեց, սակայն, ինչպես պարզվում է, որ այդ ժամանակ էլ Կառավարությունը չէր օգտվում ՀԷՑ-ի ծառայություններից։

Փաստացի՝ Կառավարությանն առնվազն 2 տարի հոսանք է մատակարարում «Էկովիլ էներջի» ՍՊԸ-ն, իսկ աղմուկ հանած անջատումների մեղքը բոլորովին ՀԷՑ-ինը չէ, ինչպես իշխանականներն ու վերջիններիս խոսափողներն էին պնդում։ Հիշեցնենք՝ ՀԷՑ-ի շուրջ աղմուկ էր բարձրացել Սամվել Կարապետյանի հայտնի հայտարարությունից հետո, որում վերջինս քննդատել Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող արշավը և ասել․ «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։

Այս հայտարարությունից հետո Կարապետյանը ոչ միայն ձերբակալվեց, այլև նրա ընտանիքին պխատկանող «ՀԷՑ»-ը պետականացվեց, Փաշինյանին անգամ Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշումը հետ չպահեց, բայց անգամ այսքանից հետո՝ պետական վերահսկողության պայմաններում անգամ Կառավարությունը նախընտրում է օգտվել այլ մատակարարից։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին