copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 16:44 19-03-2026

Դպրոցների և պոլիկլինիկաների տնօրեններ, առաջատար մասնագետներ և ոչ միայն․ Շիրակում ՔՊ-ականները տնով-տեղով ծաղկում են

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո փոխվել է ոչ միայն Շիրակի մարզում բնակվող ՔՊ-ականների, այլ նաև նրանց մերձավորների կյանքի որակը։

Վերջիններս Շիրակի մարզում ստանձնեցին առանցքային պաշտոններ՝ մարզպետարանից մինչև առանձին համայնքներ։

Կարճ ասած` իրենց դրսևորելուց բացի, ՔՊ-ականներն իրենց մերձավորներին են տեղավորել աշխատանքի, ընդ որում բավականին գրավիչ աշխատավարձերով։ Հասարակության շրջանում հաճախ հասունանում է դժգոհություն, որ ՔՊ-ի կադրերը շատ հաճախ կոմպետենտ չեն։

Oragir.News-ը բազմիցս անդրադարձել է ՔՊ-ականների մերձավորների կարիերայի «վերելքներին»:

Հայտնել ենք նաև, որ Շիրակի արդեն նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանը ՔՊ-ականների մերձավորներին դպրոցների տնօրեն է «կարգել»:

Ուշագրավ է, որ ՔՊ-ականները միայն կրթական հաստատություններով չեն սահմանափակվել. Արթիկի համայնքապետ Անան Ոսկանյանը որդուն` Ռաֆիկ Ոսկանյան, տեղավորել է համայնքապետարանում։


Արթիկի քաղաքապետի որդին՝ Ռաֆիկ Ոսկանյանը

Ռաֆիկ Ոսկանյանը Արթիկի համայնքապետարանում աշխատում է որպես առաջատար մասնագետ՝ զինվորական հարցերով։

Անան Ոսկանյանի եղբայրը՝ Արամ Ոսկանյանն էլ, «Արթիկի արևային կայան» ՀՈԱԿ-ի տնօրենն է։


Արթիկի քաղաքապետի եղբայրը՝ Արամ Ոսկանյանը

ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրն էլ իր ձեռքն է վերցրել Գյումրիի դպրոցներին գրենական պիտույքների մատակարարումը:

Բացի կրթական և այլ ոլորտներում ՔՊ-ականների և նրանց մերձավորների ներկայությունից, վերջին 2-3 տարում Գյումրիում գործող պետական բուժհաստատություններում առանցքային պաշտոնները ավանդաբար տրվում են ՔՊ-ականներին։

Բայց եղածը կարծես թե նրանց չի բավարարում, և վերջին մեկ տարվա ընթացքում, Շիրակի մարզպետի որոշմամբ, ստեղծվել է պոլիկլինիկաների փոխտնօրենի հաստիքը, որի պաշտոնական հիմնավորումն այն է, թե թեթևացնում են բուժհիմնարկների տնօրենների ծանրաբեռնվածությունը։

Սակայն այս հիմնավորումը կասկածների տեղիք է տալիս, քանի որ Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրեններ են նշանակվում գլխավորապես ակտիվ ՔՊ-ականները։

Շիրակի մարզում իշխանության՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ի գահավիժման հետևանքով ստեղծված համակարգը ոչ միայն հասարակական արդարության բավարարման զգացումը ջնջեց, այլ նաև հաստատեց հստակ մի բան՝ այս թիմի «հրաշալի կառավարման» արժեքը չափվում է միայն իրենց ու մերձավորների կարիերայի բարձրացումներով, ոչ թե քաղաքացիների կյանքի որակով։ Մարզը փաստացի դարձել է քաղաքական կլանների «սեփական հողակտոր», որտեղ անձնական շահը գերակայել է հանրային բարիքի վրա։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում