copy image url
Արտաքին Ներքին 5 ամիս առաջ - 20:41 18-03-2026

Հայ ժողովրդի մասնակցությունը Ղրիմի ազատագրմանը ԽՍՀՄ ժողովուրդների մարտական եղբայրության վառ էջերից է. Կոպիրկին

Մարտի 18-ին՝ Ղրիմի՝ Ռուսաստանի հետ միավորման օրվա առթիվ, ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը մասնակցել է Հաղթանակի թանգարանի «Ղրիմ․ սխրանքի 80-ամյակ» ցուցադրության հանդիսավոր բացմանը՝ Երևանում գործող Ռուսական տանը։

Իր ողջույնի խոսքում ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը ընդգծել է 12 տարի առաջ տեղի ունեցած համաղրիմյան հանրաքվեի կարևորությունը, որի ընթացքում թերակղզու բնակիչները միաձայն հանդես են եկել Ռուսաստանի կազմ մտնելու օգտին, ինչպես նաև հիշեցրել է բազմազգ խորհրդային ժողովրդի ընդհանուր ներդրումը՝ Հայրենական մեծ պատերազմ-ի տարիներին Ղրիմը նացիստներից ազատագրելու գործում։

Նա ընդգծել է, որ ցուցադրության բացումը հենց Երևանում օրինաչափ է։ Հարյուր հազարավոր հայեր կռվել են Կարմիր բանակի շարքերում։ Հայ ժողովրդի մասնակցությունը Ղրիմի ազատագրմանը 1944 թվականի գարնանը ԽՍՀՄ ժողովուրդների մարտական եղբայրության վառ էջերից է։

Ցուցադրության բացման շրջանակում տեղի է ունեցել նաև երիտասարդ պատմաբանների պարգևատրման արարողություն՝ «Հիշողության պահապաններ» միջազգային նախագծի շրջանակում, որը նվիրված է Հաղթանակի 80-ամյակին։

Միջոցառման պատվավոր հյուրն է եղել Հայրենական մեծ պատերազմի վետերան, նավաստի, Նովոռոսիյսկի, Կերչի և Սևաստոպոլի մարտերի մասնակից Ներսես Սիմոնյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող