copy image url
Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 22:43 18-03-2026

Միջազգային զեկույցները կարևոր են, բայց դրանք մեր իրականությունը չեն փոխում

Միջազգային վարկանիշները չեն ազդում Արևմուտքի քաղաքական որոշումների վրա։ Oragir.News-ի հետ զրույցում այս համոզմունքը հայտնեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը՝ անդրադառնալով միջազգային զեկույցներին և դրանց ազդեցությանը Հայաստանի շուրջ գործընթացների վրա։

«Բացարձակապես չեն կարող ազդել, որովհետև այդ վարկանիշներով Հայաստանի ցուցանիշը, իսկապես, որոշ տեղերում վատթարացել է։ Կարող ենք հիշել նաև կոռուպցիայի ընկալման այս տարվա համաթիվը և այլ ցուցանիշներ, որտեղ կա որոշակի անկում, բայց այդ վարկանիշները լիարժեք օբյեկտիվ չեն», – նշեց նա։

Քաղաքագետը կարծիք հայտնեց, որ նման վարկանիշները հաճախ ամբողջությամբ օբյեկտիվ չեն, և Արևմուտքի համար քաղաքական նպատակահարմարությունն է առաջնային, ոչ թե ժողովրդավարության գնահատականները։ Նրա գնահատմամբ՝ ներկայիս ցուցանիշները մասամբ արտացոլում են իրականությունը, սակայն նախորդ տարիների տվյալները եղել են խեղաթյուրված.

«Ես մասնակցել եմ նման վարկանիշների կազմման գործընթացներին և լավ գիտեմ, որ նախորդ իշխանությունների ժամանակ Հայաստանի ցուցանիշները արհեստականորեն վատթարացվել են։ Հիմա պարզապես ավելի օբյեկտիվ պատկեր է ներկայացվում, ինչի արդյունքում թվում է, թե իրավիճակը բարելավվել է, մինչդեռ դա ամբողջությամբ իրականությանը չի համապատասխանում», – ասաց նա։

Միքայելյանը նաև շեշտեց խոսքի ազատության ոլորտում առկա խնդիրները՝ նշելով, որ լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերն ավելացել են։

«Եթե դիտարկենք խոսքի ազատության ոլորտը, ապա տեսնում ենք, որ լրագրողների նկատմամբ խախտումների դեպքերն աճել են, ինչպես նաև կան քրեական հետապնդումներ տարբեր հայտարարությունների համար», – նշեց նա։

Անդրադառնալով Արևմուտքի քաղաքական մոտեցումներին՝ քաղաքագետը հավելեց.

«Եթե ժողովրդավարության գնահատականները որոշիչ լինեին, օրինակ՝ Սաուդյան Արաբիան նրանց կարևոր գործընկեր չէր լինի։ Այսինքն՝ քաղաքական նպատակահարմարությունը շատ ավելի մեծ դեր ունի, և Արևմուտքը հաճախ աչք է փակում որոշ գործընթացների վրա»։

Նրա խոսքով՝ նման զեկույցները կարող են ազդեցություն ունենալ միայն փորձագիտական դաշտում։

Հիշեցնենք՝ մարտի 17-ին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեղեկացրել է, որ ժողովրդավարությամբ զբաղվող Շվեդական հետազոտական խոշորագույն կենտրոններից մեկը՝ V-Dem-ը, արձանագրել է, որ ժողովրդավարության սանդղակում Հայաստանի դիրքերը կրկին վատթարացել են և բռնատիրություն է սկսվել։

Ամենից շատ դիտված

21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
12:18 Փաստացի զրկում՝ քաղաքացիությունից. Պուտինը ստորագրել է արտագաղթողների դեմ նոր օրենքը
14:25 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, դստերն ու փեսային բնակարան են նվիրել
22:55 Թուրք խոհարարը ՀՀ ԱԺ նախագահին հրավիրել է Ադանա՝ քաբաբ ուտելու
20:00 Ապօրինի միգրանտներին Հայաստան ուղարկելու հնարավորությունը պետք է անհապաղ մերժվի․ քաղաքագետ
14:57 Սիլվա Հակոբյանը ցավալի կորստի մասին է հայտնել
23:18 Կյանքից հեռացել է «Նաիրի» և «Էրեբունի» ԲԿ-ների հիմնադիր Հարություն Քուշկյանի մայրը
21:22 Ալեքսանդր Բաբասյանն ու կինը՝ Շողերը, հանգստից նոր լուսանկարներ են հրապարակել
20:07 Կառավարությունն իրականացրել է վիճելի գնում՝ միջազգային աճուրդից ձեռք բերված իրը ներկայացնելով որպես հայկական մշակութային ժառանգության նմուշ
20:13 Դատարանը վերացրել է Կամո Արեյանի խափանման միջոցը

Ձեզ գուցե հետաքրքրի