copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 23:38 17-03-2026

Վրաստանում ձերբակալվել է «քրեական աշխարհի» հետ առնչվող շուրջ 80 անձ

Տարածված տեղեկության համաձայն՝ Աջարիայում, Խելվաչաուրիի մունիցիպալիտետի Շարաբիձեեբի գյուղում իրականացված հատուկ գործողության արդյունքում, «քրեական աշխարհի» հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվել է շուրջ 80 մարդ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Ինտերպրեսնյուս»-ի փոխանցմամբ՝ հատուկ գործողության ընթացքում վնասվածք է ստացել 75-ամյա մի կին, որը տեղափոխվել է Բաթումիի միջազգային համալսարանական կլինիկա։ Ենթադրվում է, որ նա ձերբակալվածներից մեկի մայրն է։

Տեղի բնակիչներից մեկը հայտնել է, որ երկու անձ՝ եղբայրներ, մինչ ձերբակալվելը վնասվածքներ են հասցրել իրենց։