copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 22:42 17-03-2026

93 տարեկանում մահացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը

93 տարեկանում մահացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը:

Հիշեցնենք, որ Oragir.Newsհայտնել էր, որ Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդը ծայրահեղ ծանր վիճակում է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:

Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդն առողջական խնդիրների պատճառով վերակենդանացման բաժանմունքում է, միացված է արհեստական շնչառության սարքին։ Նա հիվանդանոց է տեղափոխվել ներքին արյունահոսությամբ։

Այսօրվանից մինչև նոր Պատրիարքի ընտրությունը, Վրաց Ուղղափառ Եկեղեցին կկառավարվի Մետրոպոլիտ Շիո Մուջիրիի կողմից։


Ձեզ գուցե հետաքրքրի