Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 19:12 17-03-2026

Արտավազդ Սահակյանի յուրաքանչյուր վիրահատություն ստեղծագործություն էր՝ մի տեսակ ճարտարապետություն մարդու կյանքի համար

Ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանին նվիրված հուշ-երեկոյի ընթացքում «Արաբկիր» բժշկական համալիրի հիմնադիր նախագահ Արա Բաբլոյանը նշեց, որ Սահակյանը բացառիկ մասնագետ էր, որը կարող էր իրեն դրսևորել տարբեր ոլորտներում, սակայն ընտրել էր բժշկի ճանապարհը։

Նրա խոսքով՝ իրենց գործունեության ընթացքում երբեք չեն առաջնորդվել պարգևներ ստանալու նպատակով, սակայն այսօր տրված գնահատականը կարևոր է՝ հատկապես ընտանիքի և հասարակության համար։

«Մենք աշխատում ու պայքարում էինք ոչ թե պարգևների համար, բայց այսօրվա գնահատականը տեղին է, որպեսզի բոլորը հասկանան՝ մարդը կարող է այլևս մեզ հետ չլինել, բայց նրա գործը շարունակում է գնահատվել»,- ասաց Բաբլոյանը։

Նա հիշեց 1990-ականների տարիները, երբ փորձում էին կազմակերպել բժշկական ծառայություններ Արցախում։ Բաբլոյանի խոսքով՝ Արտավազդ Սահակյանը հաճախ առանց հերթի մեկնում էր առաջնագիծ՝ իր մասնագիտական պարտքը կատարելու համար։

«Երբ փորձում էինք հերթականությամբ բժիշկներ ուղարկել, հաճախ պարզվում էր՝ նա արդեն այնտեղ է»,- նշեց նա։

Բաբլոյանն ընդգծեց, որ Սահակյանը որպես մարդ և մասնագետ առանձնանում էր իր սկզբունքայնությամբ և անարդարության նկատմամբ անհանդուրժողականությամբ։

«Նրան դժվար էր զսպել, երբ բախվում էր անարդարության։ Ամեն անգամ համոզվում էինք, որ նա ճիշտ է, թեև երբեմն անհրաժեշտ էր իրավիճակից դուրս գալու համար որոշ փոխզիջումներ գտնել»,- ասաց նա։

Բաբլոյանի խոսքով՝ Սահակյանի ամենամեծ ձեռքբերումներից մեկը Հայաստանում առաջին փոխպատվաստման իրականացումն էր, որը պահանջում էր մեծ պատասխանատվություն և վստահություն սեփական ուժերի նկատմամբ։

«Այն ժամանակ նման քայլ կատարելը շատ ավելի դժվար էր։ Պետք էր վստահություն և համարձակություն նման որոշում ընդունելու համար»,- նշեց Բաբլոյանը։

Եզրափակելով ելույթը՝ նա ընդգծեց, որ Սահակյանը կարող էր լինել նաև ճարտարապետ կամ նկարիչ, սակայն իր ընտրած ուղին ևս ստեղծագործական էր։

«Յուրաքանչյուր վիրահատություն իր մեջ ստեղծագործություն էր՝ մի տեսակ ճարտարապետություն մարդու կյանքի համար»,- ասաց Արա Բաբլոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել
13:36 Մարդը չպիտի իրեն նայի՝ որպես զոհ. Լևոն Արոնյանի անկեղծացումը՝ առաջին կնոջ կորստի մասին
16:41 ԱՄՆ-ն և Վենեսուելան համատեղ գործողությամբ չեզոքացրել են Նինյո Գերերոյին
13:22 Մեր պետության ներքին uպառնալիքը նիկոլիզմն է. հետևաբար պետք է կենտրոնանալ նրա դեմ պայքարելու վրա, այլ ոչ թե շեղվել այս գլխավոր օրակարգից․ Շարմազանով
16:06 Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ին

Ձեզ գուցե հետաքրքրի