Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 18:32 17-03-2026

Արտավազդ Սահակյանի յուրաքանչյուր խոսքը պատգամ է, որը պետք է պահպանել և փոխանցել հաջորդ սերունդներին. Տեր Զաքարիա

Ականավոր վիրաբույժ Արտավազդ Սահակյանին նվիրված հուշ-երեկոյի ընթացքում Տեր Զաքարիա Ավետիսյանը հանդես եկավ հուզիչ ելույթով՝ ընդգծելով Սահակյանի մարդկային և մասնագիտական բարձր արժանիքները։

Նրա խոսքով՝ Սահակյանի հետ ունեցած հարաբերությունները եղել են ոչ միայն պաշտոնական, այլև ընկերական ու մտերմիկ։ «Կարող ենք մեզ համարել ընկերներ։ Նրա հետ շփվելով՝ ես շատ բան եմ սովորել, ոգևորվել եմ նրա զինվածությամբ և հայրենասիրությամբ»,- նշեց նա։

Տեր Զաքարիա Ավետիսյանը հավելեց, որ Սահակյանի յուրաքանչյուր խոսք կարելի է համարել «գոհար» և պատգամ, որը պետք է պահպանել և փոխանցել հաջորդ սերունդներին։

Նրա խոսքով՝ Սահակյանի կյանքը պետք է օրինակ ծառայի՝ որպես արժեքների և պայքարի խորհրդանիշ։ Ելույթի ընթացքում նա հիշեց նաև իրենց անձնական հանդիպումներից մեկը՝ նշելով, որ բժիշկը հաճախ էր ցավով խոսում Արցախի կորստի մասին։

«Նա ասում էր՝ մենք այլևս այն Առյուծ Մհերները կամ Սասունցի Դավիթները չենք, այլ դարձել ենք այնպիսին, որ ամեն անգամ ինչ-որ բան զիջում ենք՝ փոխանակ ամբողջը պահելու»,- փոխանցեց հոգևորականը։ Միաժամանակ, նա ընդգծեց, որ չնայած ցավին՝ Սահակյանը չէր կորցնում հույսը։

«Նա հավատում էր, որ նոր սերունդը ոտքի է կանգնելու, և մենք կրկին կկարողանանք վերականգնել ու բազմապատկել այն, ինչ կորցրել ենք»,- ասաց Տեր Զաքարիա Ավետիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում