copy image url
Ներքին Խոսք 4 ամիս առաջ - 22:00 17-03-2026

Լրիվ չենք քննարկել․ Սահմանադրության տեքստը պատրաստ է, բայց մասնագիտական խորհրդում ծանոթ չեն դրան

«Սահմանադրության տեքստը, որի մասին, որպես պատրաստ, նշել է նախարարը, մենք լրիվ չենք քննարկել։ Երևի, թե նկատի ունի, որ այն մասը, որը քննարկվել է, գումարած նախարարության կողմից պատրաստված այն առաջարկությունները, որոնք դեռ չեն քննարկվել։ Ես պետք է տեսնեմ այդ վերջնական տեքստը, որ հասկանամ՝ ինչն է պատրաստ, որովհետև կան մասեր, որոնց մենք չենք անդրադարձել»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Արթուր Սաքունցը։

Նշենք, որ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մարտի 16-ին տեղեկացրել է, որ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է և այն նախատեսվում է քննարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, նաև համանուն խորհրդարանական խմբակցությունում: Սաքունցն ընդգծեց, որ իրենք Սահմանադրության ոչ բոլոր հատվածներն են քննարկել, բացի դա՝ կան նաև քննարկված մասեր, որոնք պետք է նորից քննարկել։

«Եթե նախարարը նկատի ունի, որ տեքստը պետք է քննարկեն իրենց խմբակցությունում, թող քննարկեն։ Ես ենթադրում եմ, որ ինչ էլ քննարկեն այնուամենայնիվ՝ խորհուրդը պետք է քննարևկի որոշ նյութեր։ Չի կարող մի մասը քննարկվի խորհրդի կողմից, մյուս մասն էլ՝ խմբակցության կողմից։ Այսինքն՝ ենթադրում եմ, որ պետք է այդ խմբակցությունում քննարկված տեքստն էլ անպայման քննարկվի, հակառակ պարագայում իրապես դժվար եմ պատկերացնում, որ կիսատ քննարկվածը հրապարակեն»,- ասաց նա, անդրադառնալով մեր հարցին, թե ե՞րբ է նախագիծը ներկայացվելու հանրային քննարկմանը։

Սաքունցի գնահատմամբ՝ Սահմանադրության նախագծում շատ փոփոխություններ են կատարվել։

«Դատախազության խորհուրդ հասկացությունը, որ ամբողջությամբ նորություն է։ Այսինքն՝ ինչպես ԲԴԽ կա դատական իշխանության մասով, նույնն էլ Դատախազության խորհուրդը և դատախազների առաջխաղացման, պիտանելիության ցուցակը խորհուրդն է հաստատաելու, որում գլխավոր դատախազը չի ներկայացված, այս խորհուրդն անկախ մարմին է լինելու։ Գլխավոր դատախազի պաշտոնի հարցն արդեն ոչ թե ԱԺ գլխադասային հանձնաժողովն է լսելու, այլ հենց այդ Դատախազության խորհուրդն է մրցույթն անցկացնելու և այդ մրցույթի արդյունքում թեկնածուն ներկայացվելու է ԱԺ քվեարկությանը»,- մանրամասնեց սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամը։

Դիտարկմանը՝ ինչ է սպասվում նախաբանում Անկախության հռչակագրին հղմանը, Սաքունցը նկատեց՝ այդ մասով դեռ քննարկում չի եղել, բայց այդ հարցում իր դիրքորոշումը հստակ է։

«Անկախության հռչակագրի մասով դեռ չենք քննարկել։ Ես իմ դիրքորոշումը բազմիցս ասել եմ։ Անկախության հռչակագիրը չպետք է հանվի բնականաբար։ Իհարկե կարող են լինել հարցեր, բայց այդ հարցերը չեն կարող վճռորոշ լինել, որովհետև Սահմանադրական դատարանն արդեն իսկ իր մոտեցումը հայտնել է»,- եզրափակեց Արթուր Սաքունցը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել