copy image url
Արտաքին 5 ամիս առաջ - 22:23 17-03-2026

Թուրքիայի հետ միասին փորձում ենք կանխել 3-րդ համաշխարհային պատերազմը. Չինաստանի դեսպան

Անկարայում Չինաստանի դեսպան Ցզյանգ Շյուեբինը հարցազրույց է տվել թուրքական «Millet» լրատվական գործակալությանը, որի ընթացքում անդրադարձել է Իրանի և ԱՄՆ-Իսրայել դաշինքի միջև լարվածությանը։

Նա նշել է, որ Չինաստանն այս պատերազմի կողմ չէ և Թուրքիայի հետ դիվանագիտական ջանքներ են գործադրվում համաշխարհային պատերազմը կանխելու համար։

«Մենք փորձում ենք Թուրքիայի հետ միասին կանխել Երրորդ համաշխարհային պատերազմը։ Չինաստանը պատերազմի կողմ չէ։ ԱՄՆ-ն պետք է հրաժարվի իրանական ռեժիմը տապալելու իր սադրանքներից»,- նշել է Անկարայում Չինաստանի դեսպանը։

Անդրադառնալով Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին՝ դեսպանը նշել է, որ բանակցությունների ընթացքում իրականացվող ռազմական գործողություններն անընդունելի են։ Ըստ նրա՝ ինքնիշխան երկրի առաջնորդին թիրախավորելը և ռեժիմի փոփոխությանը խթանելը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը, և Իրանի և Պարսից ծոցի երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն։

Շյուեբինը նաև հայտնել է, որ քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հարձակումները նույնպես պետք է դատապարտվեն ամենախիստ ձևով՝ հավելելով, որ առաջնահերթությունը ռազմական գործողությունների դադարեցումն ու պատերազմի տարածումը կանխումն է։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի