copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 10:31 17-03-2026

Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում․ Տարոնիկ գյուղի բնակիչները պահանջում են կառուցել գյուղի կենտրոնական մոտ 1 կմ-անոց փողոցը 

Մարտի 15-ին լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում։ Հարյուրավոր բնակիչներ հավաքվել էին գյուղի կենտրոնական փողոցի սկզբնամասում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու փողոցի անմխիթար և անբարեկարգ վիճակի դեմ։

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիները նշում էին, որ արդեն շուրջ 6 տարի շարունակ բարձրաձայնում են նույն խնդրի մասին, սակայն մինչ օրս որևէ իրական լուծում չեն տեսնում։

«Մոտ մեկ կիլոմետր երկարությամբ այս փողոցը դարձել է իսկական պատուհաս բնակիչներիս համար։ Սա գյուղի կենտրոնական ճանապարհն է։ Այստեղով են երեխաները ամեն օր գնում դպրոց և մանկապարտեզ, այստեղով է անցնում նաև դեպի գյուղի գերեզմանատուն տանող ճանապարհը և հասարակական տրանսպորտը։ Սակայն այս ամենակարևոր ճանապարհը փաստացի դարձել է անանցանելի։ Մեր գյուղը կարծես դուրս լինի Հայաստանի Հանրապետությունից ու դրա համար էլ այս վիճակում ենք հայտնվել»,– ասում էին բնակիչները։

Գյուղացիների խոսքով՝ ճանապարհի անմխիթար վիճակը արդեն լուրջ խնդիրներ է ստեղծում նաև առողջապահական և այլ ծառայությունների համար։

Բնակիչները նշում էին, որ փողոցը լի է մեծ ու փոքր փոսերով, որոնք որոշ հատվածներում արդեն խրամատներ են հիշեցնում։ Նրանց խոսքով՝ ճանապարհը այնքան վատ վիճակում է, որ մեքենաներով անցնելը դարձել է իսկական փորձություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին