Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 09:35 17-03-2026

Բարի գալուստ կլիմայական գարուն. Սուրենյան

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում սպասվող եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել և գրել. «Բարի գալուստ կլիմայական գարուն»։

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօրվանից կարող ենք ասել, որ Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում արդեն կլիմայական գարուն է, որովհետև օդի օրական միջին ջերմաստիճանը +5 աստիճանից բարձր է։

Առաջիկա երեք օրերին հարավ–արևմուտքի տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմ աստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա ևս 4-6 աստիճանով և լեռնային մարզերում ցերեկը կունենանք մինչև +10, նախալեռնային հատվածներում մինչև +15, իսկ հովտային գոտիներում, այդ թվում նաև Երևանում, ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի մինչև +17-18 աստիճան տաքության:

Մինչև մարտի 19-ը երկրի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումներ եղանակ, իսկ մարտի 20-ից մինչերկրագծովի շրջաններից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված, տեղումները Հանրապետության ողջ տարածքում կվերսկսվեն, լեռնային մարզերում կտեղաթափվեն ձյուն, հովտային և նախալեռնային գոտիներում սպասվում է անձրև»։

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
15:12 Միհրան Ծառուկյանի ու Արփի Գաբրիելյանի որդին ավարտել է ԱՄՆ-ի մանկապարտեզը