copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 20:10 16-03-2026

ԵՄ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքին 458 միլիոն եվրոյի մարդասիրական օգնության մասին

Եվրոպական միությունը հայտարարել է Մերձավոր Արևելքին 458 միլիոն եվրոյի չափով մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։ Դա պայմանավորված է տարածաշրջանում առկա հակամարտություններով, այդ թվում՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմով, ինչպես նաև Լիբանանում Իսրայելի ռազմական արշավով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգնության մասին հաղորդագրություն է տարածել Եվրահանձնաժողովը։

Ըստ հաղորդագրության՝ 210 միլիոն եվրոյի հումանիտար օգնություն կտրամադրվի Սիրիային, 124 միլիոն եվրոյի՝ Պաղեստինին, 100 միլիոն եվրո կտրամադրվի Լիբանանին, 15,5 միլիոն եվրո՝ Հորդանանին և 8 միլիոն եվրո՝ Եգիպտոսին։

«Պատերազմից հյուծված Մերձավոր Արևելքում Եվրոպական միությունը քայլ է կատարում, մինչդեռ մյուսները հետքայլ են անում։ Մենք այժմ խոշորագույն դոնորն ենք, որը դեռ հումանիտար օգնություն է ուղղում աշխարհի ամենածանր ճգնաժամերին՝ օգնելով մարդկանց կյանքի ամենադժվարին պահին»,- հայտարարել է ԵՄ հավասարության, պատրաստվածության և ճգնաժամային կառավարման հարցերով հանձնակատար Հաջա Լաբիբը։

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
23:02 Մանր բռնապետը «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի». Բագրատ Միկոյան
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
23:23 Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին. Նարեկ Կարապետյան
21:53 Մանդատ գողանալ չի ստացվելու. Իվետա Տոնոյան
23:18 Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
10:21 Երեկ հայտարարված պաշտոնական «թվերը» առաջարկում են պաշտոնավարման բերել բոլոր ժամանակների մեր ամենահակալեգիտիմ իշխանին ու արքունիքը