Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 2 ամիս առաջ - 16:50 15-03-2026

Ընթերցանությունը կարող է նպաստել ավելի երկար ապրելուն

Ամեն տարի հունվարին մեզանից շատերը որոշում են վերջապես ավելի շատ
ընթերցել։ Սեղանին հայտնվում է նոր գիրք, ներբեռնվում է աուդիոգիրք, կամ
փոշուց մաքրվում է գրադարանային հին այցեքարտը։ Մենք կրկին ու կրկին
վերադառնում ենք կարդալուն, որովհետև այն մեզ խոստանում է հանգստություն
և փախուստ իրականությունից։

Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ կարդալը կարող է լինել շատ
ավելի ազդեցիկ, քան կարող ենք պատկերացնել։ Պարբերաբար կարդալը
հանգեցնում է սթրեսի նվազման, հիշողության ամրապնդման, ճանաչողական
հմտությունների, ինչպես նաև կյանքի տևողության երկարացման։

«Երբ դուք լիովին տարվում եք գրքով, հաճախ հայտնվում եք իրավիճակում, որը
նման է մեդիտացիայի, և այդ վիճակը համարվում է խորապես պաշտպանիչ»,-
ասել է Լոս Անջելեսում գործող հոգեթերապևտ Զոի Շոուն, որն ուսումնասիրում է
կարդալու և երկարակեցության միջև կապը։

Այսպիսով՝ եթե Ձեր ամանորյա նպատակը ավելի շատ կարդալն է, հնարավոր է՝
Դուք ոչ միայն հարստացնում եք Ձեր գրադարակը, այլև ներդրում եք անում Ձեր
ուղեղի կառուցվածքի, հուզական դիմադրողականության և նույնիսկ Ձեր կյանքի
տևողության մեջ։

Ահա թե ինչ է տեղի ունենում Ձեր ուղեղում, երբ դառնում եք կանոնավոր
ընթերցող։

Ազդեցությունը երկարակեցության վրա. ինչու են գրքասերները ավելի երկար ապրում

Այն գաղափարը, թե կարդալը կարող է երկարացնել կյանքը, գրեթե
անհավատալի է հնչում։ Սակայն Յեյլի հանրային առողջության դպրոցի
գիտնականները 12 տարի հետևել են 50 և բարձր տարիքի 3,635 մարդկանց և
ուսումնասիրել, թե ինչպես են ընթերցանության սովորությունները կապված
կյանքի տևողության հետ։

Պարզվել է, որ նրանք, ովքեր կանոնավոր կերպով գիրք
են կարդացել, միջինում ապրել են 23 ամիս ավելի երկար, քան նրանք, ովքեր
ընդհանրապես չեն կարդացել։ Գիտնականները ենթադրում են, որ այստեղ մեծ
դեր ունեն սոցիալ-հուզական գործոնները։ Ընթերցանությունը կարող է
փոխարինող սոցիալական փորձառություն ապահովել։ Երբ մենք կարդում ենք
գեղարվեստական գրականություն, մտովի «մարզում» ենք հարաբերությունները,
եթե անգամ ֆիզիկապես միայնակ ենք։

Մենակությունը այսօր համարվում է վաղաժամ մահվան լուրջ ռիսկի գործոն՝
համեմատելի նույնիսկ ծխելու կամ ճարպակալման հետ։ Գրքերն օգնում են
հաղթահարել մենակությունը՝ առաջարկելով ընկերակցություն առանց ճնշման և
մտերմություն առանց խոցելիության։ Իսկ գրքասերների ակումբները տալիս են
նաև իրական սոցիալական կապ։

Կարդալը նաև արդյունավետ սթրեսը նվազեցնող միջոց է։ Սթրեսը համարվում է
ծերացման ամենահզոր արագացուցիչներից մեկը՝ մեծացնելով բորբոքումը,
խաթարելով քունը, թուլացնելով իմունային համակարգը և ծանրաբեռնելով
սրտանոթային համակարգը բջջային մակարդակում։
Այսպիսով՝ կարդալը «մեղմորեն կարգավորում է նյարդային համակարգը՝
ակտիվացնելով ուղեղը, բայց թույլ տալով մարմնին հանգստանալ»։

Կարդալը՝ որպես պաշտպանություն ճանաչողական անկման դեմ

Ավելի երկար ապրելը պատմության միայն մի մասն է։ Մարդիկ ցանկանում են
նաև տարիքի հետ պահպանել ուղեղի առողջությունը։
14 տարի տևած մի հետազոտություն ցույց է տվել, որ այն մեծահասակները, որոնք
կանոնավոր կերպով զբաղվում էին մտավոր զարգացնող գործունեությամբ,
օրինակ՝ ընթերցանությամբ, ունեցել են ճանաչողական անկման զգալիորեն
ավելի դանդաղ անկում։

Մեկ այլ խոշոր ուսումնասիրություն պարզել է, որ ողջ կյանքի ընթացքում կարդալն ու գրելն առնչվում են հիշողության ավելի դանդաղ վատթարացման հետ, անգամ այն մարդկանց մոտ, որոնց ուղեղում առկա էին Ալցհեյմերի հիվանդության
նշաններ։

Ինչպես է կարդալը ուժեղացնում հիշողությունը, ուշադրությունը և էմոցիոնալ ինտելեկտը

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանոնավոր ընթերցանությունը
բարելավում է ինչպես աշխատանքային, այնպես էլ երկարաժամկետ
հիշողությունը։ Աշխատանքային հիշողությունն այն կարողությունն է, որը թույլ է
տալիս միաժամանակ պահել և մշակել տեղեկատվություն, իսկ կարդալը
պահանջում է հենց այդ գործընթացը։

Նյարդագիտական հետազոտությունները նաև պարզել են, որ վեպ կարդալը
մեծացնում է ուղեղի այն հատվածների կապակցվածությունը, որոնք
պատասխանատու են լեզվի և զգայական մշակման համար, և այդ
փոփոխությունները կարող են պահպանվել նույնիսկ գիրքն ավարտելուց
տարիներ անց։

Բացի այդ, ընթերցանությունը կապված է ուշադրության կենտրոնացման և
մշակման արագության բարելավման հետ։ Այն զարգացնում է բարդ
ճանաչողական և լեզվական գործընթացներ։

Էմոցիոնալ առումով, գեղարվեստական գրականությունը նպաստում է
կարեկցանքի զարգացմանը։ Պատմությունները մեզ դնում են տարբեր մարդկանց
«կոշիկների մեջ»՝ ստիպելով հասկանալ այլ ինքնություններ և փորձառություններ։
Այդ մտավոր «վարժությունը» ուժեղացնում է մեր կարողությունը հասկանալո
տարբեր մարդկանց իրական կյանքում։

Իսկ աուդիոգրքե՞րը

Եթե մտածում եք՝ արդյոք աուդիոգրքերը նույնպես ունեն նույն ազդեցությունը,
ապա գիտությունը հավաստիացնում է՝ այո։ Ուղեղը պատմությունները գրեթե
նույն կերպ է մշակում՝ անկախ նրանից՝ կարդում ենք, թե լսում։
Աուդիոգրքերը կարող են նույնիսկ հավելյալ առավելություն ունենալ, քանի որ
կարելի է դրանք համադրել քայլելու կամ մարզվելու հետ՝ միաժամանակ
ստանալով նաև ֆիզիկական ակտիվության օգուտները։

Մի խոսքով, անկախ ձևաչափից, ընթերցանությունը ամբողջական ուղեղային
գործունեություն է՝ միաժամանակ ներգրավելով հիշողությունը, ուշադրությունը,
հույզերը և երևակայությունը։

Ինչպես սկսել ավելի շատ կարդալ

Այս օգուտները քաղելու համար անհրաժեշտ է ընթերցանությունը դարձնել
սովորություն, բայց կտրուկ փոփոխությունների կարիք չկա։ Օրական ընդամենը
10-30 րոպե կարդալը կարող է ժամանակի ընթացքում բերել զգալի արդյունքների։
Խորհուրդ է տրվում նաև նախապես ժամանակ հատկացնել ընթերցանությանը,
ինչպես կկատարեիք որևէ այլ կարևոր գործ։ Եվ ամենակարևորը՝ ընտրել
այնպիսի գրքեր, որոնք իսկապես հետաքրքիր են Ձեզ, այլ ոչ թե այն, ինչ «պետք է»
կարդալ։

Վերջիվերջո, ընթերցանությունը շատ ավելին է, քան պարզապես ժամանցը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է