Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 ամիս առաջ - 14:21 15-03-2026

Սևանի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը, Սարավան-«Զանգեր», Մեղրի-Քաջարան, Նորավան-Կապան, Լծեն-Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Սևանի և Ճամբարակի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Շիրակի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ճանապարհային դեպարտամենտ

Ամենից շատ դիտված