copy image url
Ներքին 5 ամիս առաջ - 16:59 14-03-2026

Փորձել եմ ինձ զսպել, քանի որ ընտանիք ունեի, բայց չի ստացվել. Ալեն Սիմոնյանը՝ նշանադրության և նոր սիրո մասին

«Tete A Tete» հաղորդման հերթական հյուրը Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էր:

Oragir News-ը հետևել է զրույցին և առանձնացնել նրա անձնական կյանքին վերաբերող ամենաուշագրավ դրվագները: Հանրության և մամուլի ուշադրության կենտրոնում է այն լուրը, թե Սիմոնյանի նշանածը՝ Անելյա Գուբրյանը, նրա մտերիմ ընկերոջ դուստրն է:

Ալեն Սիմոնյանը կտրուկ հերքեց այս լուրերը.

«Դա սուտ է, կատարյալ սուտ: Թեպետ դրա մեջ վախենալու բան չեմ տեսնում, բայց նման բան գոյություն չունի: Ես նրա ծնողներին ճանաչում եմ Երևանից արդեն 20 տարի, բայց մենք ընկերներ չենք եղել»:

Հաղորդավարի հարցին՝ արդյոք սիրահարվել է առաջին հայացքից, Սիմոնյանը պատասխանեց անկեղծությամբ. «Դժվար է միանշանակ ասել, բայց երևի՝ այո: Սակայն իմ կարգավիճակն ինձ միշտ խանգարել է այդ մտքին»:

Նա խոստովանեց, որ երկար ժամանակ փորձել է հերքել իր զգացմունքները և «փախչել» իրականությունից, բայց ի վերջո զգացմունքները հաղթել են:

Անդրադառնալով այն նուրբ թեմային, թե ինչպես կարող է մարդը, ունենալով ընտանիք, սիրահարվել մեկ ուրիշին՝ Սիմոնյանը նշեց, որ բազմիցս փորձել է զսպել իրեն, սակայն սերն ուժեղ է գտնվել բոլոր արգելքներից:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում