Ուղիղ եթեր
Մամուլ Մամուլը՝ տեսանյութով 2 ամիս առաջ - 10:25 13-03-2026

ԹՐԻՓՓ-ը գրվեց սառույցին, տիրադավները որոշել են, ՔՊ-ականները Երևանում անմխիթար վիճակում են․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարության երեկվա նիստում, չզեկուցվող հարցերի թվում, ուշագրավ նախագիծ է հաստատվել․ մինչև ընտրություններ առողջապահության ապահովագրության բոլոր ծախսերն ու պարտքերը մարել։

Թե ինչ կլինի հետո, պարզ չէ։ Ֆինանսների նախարարությունը հաշվարկների բացակայություն է արձանագրել։

Այսպիսով, «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, փոփոխություն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախատեսում է 2026 թվականի պետական բյուջեի շրջանակում 2.9 միլիարդ դրամի վերաբաշխում կատարել, որի հիմնական մասը՝ 2.5 միլիարդ դրամը, վերցվում է կառավարության պահուստային ֆոնդից։

Պաշտոնական հիմնավորման մեջ նշվում է, որ որոշումը պայմանավորված է առողջապահական ծառայությունների փաստացի գերակատարումներով և համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման փուլում առաջացած պարտավորություններով։

Այլ կերպ ասած՝ կառավարությունը փորձում է ապահովել, որ տարվա առաջին կեսին բժշկական ծառայությունների ֆինանսավորման հետ կապված խնդիրներ չառաջանան, իսկ համակարգում կուտակվող հնարավոր նոր պարտավորությունների հարցը փաստացի տեղափոխվում է տարվա երկրորդ կես։

Հունիսից հետո, ինչպես կանխատեսել են մասնագետները, ապահովագրության համակարգը կարող է կանգնել լուրջ ֆինանսական խնդիրների առաջ»։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նախկին ՀՀԿ-ական, ներկայում Աննա Հակոբյանի ընկերուհի Աննա Դավթյանը, որ նախօրեին տիկնոջ հետ Արմավիրում խնջույքի է մասնակցել եւ պարելու լուսանկարներ հրապարակել, իր մերձավոր շրջապատում հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո իրեն են նշանակելու ԿԳՄՍ նախարար։ Դավթյանը ներկայում Երեւանի Սամվել Գեւորգյանի անվան թիվ 189 ավագ դպրոցի տնօրենն է:

Նա Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» արշավի ակտիվ մասնակիցներից է:

«Հրապարակ» թերթը գրում է․ երեկ Նիկոլ Փաշինյանը սառը ցնցուղ լցրեց իր թիմի ու իրենց հավատացողների գլխին՝ ակնարկելով, որ TRIPP-ի աշխատանքները ժամանակավորապես կարող են հետաձգվել: Ավելի պարզ ասած՝ այդ ճանապարհի կառուցումն իրենց ձեռքում չէ, ԱՄՆ-ն ոնց ուզի, այնպես էլ կլինի։

Իրանի կոնֆլիկտը փոխել է իրավիճակը մեր տարածաշրջանում: Կառավարության երեկվա նիստից հետո՝ բրիֆինգում Փաշինյանը բառացի ասաց, որ «Թրամփի ուղին» ԱՄՆ վարչակազմի առաջնահերթությունների մեջ չէ այս պահին` Իրանի շուրջ կատարվող իրադարձությունների պատճառով: «Տեսնում եք` ինչ է կատարվում, ու ինչով են իրենք հիմա զբաղված։ Ցավոք, հավանականությունը մեծ է, որ պրոցեսների վրա ժամանակի առումով կազդի։ Հիմա ԱՄՆ կառավարությունը կենտրոնացած է այլ խնդրի վրա: Իհարկե, եթե պարզվի, որ չի ազդի, ավելի լավ»,- ասաց նա` գուժելով, որ խաղաղության փուչիկը պայթել է։ Թերեւս, նաեւ սա է պատճառը, որ ամբողջ ուժով հումանիտար միջանցք են առաջարկում Ադրբեջանին:


«Հրապարակ» օրաթերթը գրում է. Դիլիջանի Կամոյի փողոցում, միջպետական ճանապարհի եզրին սնկի վաճառքի կետ կա։ Ծառի սնկի սեզոնին այստեղ վաճառվում է անտառի ծառի սունկ, մյուս ժամանակները՝ շամպինիոն եւ աճեցրած ծառի սունկ։ Սնկի վաճառքի կետը պատկանում է մոտակայքում խանութ ունեցող դիլիջանցուն, որը ոչ թե իր խանութում է վաճառում սունկը կամ խանութի առաջ, այլ՝ փողոցի մյուս կողմում։ Համայնքապետարանը մի անգամ 100 հազար դրամով տուգանել է սնկի անօրինական վաճառքի համար, սակայն նա շարունակում է սնկի վաճառքը։

Դիլիջանի բնակիչները պատմեցին, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանը Դիլիջան կամ Իջեւան է այցելում, այստեղ վաճառվող սունկը հավաքում են, իսկ նրա գնալուց հետո սնկի վաճառքը շարունակվում է։


«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ն այս շաբաթ ներկուսակցական քարոզարշավի անվան տակ կարշավի Վայոց Ձոր եւ Սյունիք, իսկ եզրափակիչ արշավը նախատեսում են իրականացնել գալիք շաբաթ, Երեւանում։ ՔՊ-ական աղբյուրները չեն թաքցնում իրենց թախիծը` որ Երեւանում անմխիթար վիճակում են եւ նոր հնարքներ են մտածում՝ ինչ անել, որ թաղերով, բակերով անցնելիս չխայտառակվեն։

Բանն այն է, որ Երեւանում ՔՊ-ի վարկանիշը մարզերի համեմատ շատ ավելի ցածր է: Եվ եթե մարզերում չկարողանան խուսափել տհաճ պահերից, պատկերացնում են, թե մայրաքաղաքում ինչ է կատարվելու: ՔՊ-ից մեզ վստահեցրին, որ դեռ հայտնի չէ երեւանյան քարոզարշավի սցենարը։

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Տավուշի մարզի Բերդ համայնքից հայտնում են, որ թեեւ ոչ մեծ թափով, սակայն արտագաղթ է վերսկսվել, հիմնականում՝ դեպի Ռուսաստան։ Եթե նախկինում գնում էին աղքատ ընտանիքները, ապա հիմա արտագաղթում են կայացած, ֆինանսապես ապահովված մարդիկ։ Նրանք չեն հավատում Փաշինյանի իշխանության պարագայում Հայաստանի պայծառ ապագային, բայց մարդիկ վստահ են, որ արտագաղթի ալիքը մոլեգնելու է, եթե հունիսին ՔՊ-ն վերարտադրվի:

«Իրավունք» թերթը գրում է. «Տիրադավ եպիսկոպոսները Կաթողիկոսի դեմ արշավի քավոր Կճոյանի հետ լուրջ զրույց են ունեցել: «Մինչեւ Զատիկ հա է՝ հա է, չէ է՝ չէ»,-ըստ նրանց մոտ կանգնած աղբյուրների, Կճոյանին ասել են ուրացած եպիսկոպոսները։

Կճոյանի արդարացումներին ի պատասխան էլ կարճ են արձագանքել. «Վերջ, կինոն պրծավ, հերիք է»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան