copy image url
Ավելին 4 ամիս առաջ - 18:44 12-03-2026

Marriott հյուրանոցում տեղի կունենա Ancon ապրանքանիշի ամրանների մեխանիկական միակցման համակարգերի ցուցադրությունը

Marriott հյուրանոցում տեղի կունենա Ancon ապրանքանիշի ամրանների մեխանիկական միակցման համակարգերի ցուցադրությունը: Պաշտոնական հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

GTB Steel ընկերությունը մարտի 17-ին՝ ժամը 11:00-ին, հրավիրում է Marriott հյուրանոցի Լևոն Կիլիկեցի սրահ՝ ներկա գտնվելու Ancon անգլիական հանրահայտ ապրանքանիշի ամրանների մեխանիկական միակցման համակարգերի (Rebar Coupler System) տեղեկատվական և ցուցադրական միջոցառմանը:

Ancon-ը շինարարական ոլորտում հայտնի ապրանքանիշ է, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Մեծ Բրիտանիայում: Արտադրանքը վաճառվում է ամբողջ աշխարհում՝ Եվրոպայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Մերձավոր Արևելքում։

Ընկերության լուծումները կիրառվել են տարբեր միջազգային նախագծերում՝ որը հիմնականում բարձրահարկ շենքերի, էստակադաների և տարբեր խոշոր ենթակառուցվածքային կոնստրուկցիաների համար առաջարկում է նորարարական լուծումներ՝ բարձրորակ մետաղական ամրացման և կապող համակարգերի կիրառման միջոցով։

GTB Steel ընկերությունը պատիվ ունի հայտնելու, որ ընկերության Արարատի մետաղաձուլական գործարանը մեկնարկում է Ancon Coupler մետաղական միակցիչի արտադրություն, որը միացնում է երկու ամրացման երկաթաձող՝ ապահովելով նույն ամրությունը, ինչ ամբողջական ձողը։

Ընկերության արտադրանքը միակն է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ մերձավոր տարածաշրջանում։ Միջոցառման ընթացքում Ancon ընկերության պաշտոնական ներկայացուցիչը ներկայացնելու է ամրանի միակցման ժամանակակից տեխնոլոգիաները, շինարարական և ինժեներական կառույցներում կիրառման ոլորտները, վերջինիս համակարգային առավելություններն հատկապես սեյսմակայունության առումով, համեմատած ավանդական եռակցման մեթոդի, ինչպես նաև լինելու է տեխնիկական ցուցադրություն:

Ամենից շատ դիտված

12:58 Ձեր հոր ուղիղ հրահանգով է իմ հայրը ձերբակալվել․ Ռուբինյանը՝ Լևոն Քոչարյանին
11:26 Իմ երկուամյա տղան պատերազմ չի տեսել․ ես անելու եմ ամեն ինչ, որ բոլորիս երեխաները չտեսնեն պատերազմ
15:20 Ռուբինյանը ԽՍՀՄ-ում այդ նույն կենսագրությամբ չէր արժանանա անգամ կոլխոզի կառավարման վստահությանը
21:31 Ուղևորները զարմանում են, հետո՝ ժպտում. Երևանի միակ երիտասարդ կին տրոլեյբուսի վարորդը
15:28 Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց
11:00 Պարոն Հասանով, Դուք գոնե լավ գիտեք, թե քաղբանտարկյալ լինելն ինչ է․ Գեղամ Մանուկյան
16:06 Սուս մնա ու լսի․ Մանուկյանի ելույթի ժամանակ իրավիճակը լարվեց խորհրդարանում
17:41 Դուք մարդկանց ահաբեկել եք 300․000 ադրբեջանցիների գալով․ Դավոյան
19:20 Դուք պետք ա գաք, էստեղից պատասխան տաք, տեռորի համար․ Հովհաննիսյանը՝ Կարապետյանին
09:03 ԵԱՏՄ-ում ունենալ 2 առանցքային նախարար և շուկաներ որոնել այլ մայրցամաքներում