Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 ամիս առաջ - 21:45 11-03-2026

Փաշինյանը ավելի լավ է` ծամի ու քիչ խոսա, ինքը լուծումը գտել է. Ռուբեն Մխիթարյան

Շիրակի մարզում Նիկոլ Փաշինյանի կողմից արված հայտարարությանը, որ խորհրդարանական ընտրություններում իրենց նշաձողը 65 տոկոսն է, այսպես է պատասխանում Գյումրիի ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը։

«Ես հիշում եմ, որ Գյումրիի ընտրություններից առաջ տվյալ ուժի Գյումրիի թեկնածուն էլ էր նույն բանը ասում։ Ընտրությունների օրը լրագրողներին ասում էր, որ գալու եք ինձ շնորհավորելու։ Այն, ինչ ասում է երկրի գործող վարչապետը, պետք է շատ մեծ վերապահումով ընդունել։ Կարծում եմ, որ ինքը ամենալավ լուծումն է գտել՝ ավելի լավ է ծամի ու քիչ խոսի»,- ասում է Մխիթարյանը։

Ռուբեն Մխիթարյանը անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ Շիրակի մարզ կատարած շրջայցին և մի շարք այլ կարևոր հարցերի։

Մանրամասները՝ տեսանյութում։