Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 17:58 10-03-2026

Այսօր հարվածների ամենաինտենսիվ օրն է լինելու․ Հեգսեթ

Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ այսօրը կլինի «հարվածների ամենաինտենսիվ օրը», մինչդեռ վերջին 24 ժամվա ընթացքում Իրանը սպառազինության նվազագույն քանակություն է արձակել։

Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը նշել է, որ միացյալ ուժերը շարունակում են կենտրոնանալ երեք հիմնական խնդիրների վրա.

Իրանի հրթիռային և անօդաչու կարողությունների ոչնչացում՝ նախքան դրանք կկարողանան սպառնալ ամերիկյան շահերին, Իրանի ռազմածովային ուժերին հարվածներ հասցնել և դրանց թուլացնել, «Երկար տարիներով» զրկել ռեժիմին ԱՄՆ-ի և նրա գործընկերների վրա հարձակվելու հնարավորությունից։

«Բալիստիկ հրթիռներով հարձակումների թիվը շարունակում է նվազել. դրանք կրճատվել են 90%-ով՝ գործողության մեկնարկի պահի համեմատ»։ Նա նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում իրանական այն հրթիռներին, որոնք նախատեսված են ծովային ականներ տեղադրելու համար։ Գեներալն ընդգծել է, որ «սա ծանր ու հյուծիչ աշխատանք է», և հպարտություն է հայտնել ողջ արշավի ընթացքում միացյալ ուժերի գործողությունների համար։

Ամենից շատ դիտված