copy image url
Սպորտ 4 ամիս առաջ - 16:39 10-03-2026

Իրանը գրկաբաց սպասում է ձեզ․ Բաղային՝ Իրանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիկներին

Իրանը գրկաբաց սպասում է ձեզ։ Վերադարձեք տուն, դիմելով Իրանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականին, գրել է Իրանի ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղային։

«Նրանք մեր 170 անմեղ դպրոցական աղջիկներին երկու փուլով հարվածեցին Թոմահավկ հրթիռով Մինաբ քաղաքում և հիմա փորձում են մեր մարզուհիներին գերի վերցնել՝ նրանց «փրկության» անվան տակ։ Ի՞նչ նենգություն և անպատշաճություն»,- գրել է Բաղային։

«Մեր սիրելի կանանց՝ կանանց ֆուտբոլի թիմի անդամներին ասում եմ՝ Իրանը գրկաբաց սպասում է ձեզ։ Մի անհանգստացեք։ Վերադարձրեք տուն»,- խոսքն ուղղելով Իրանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականին՝ գրել է Իրանի ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ավստրալիայի իշխանությունները հաստատել են, որ Իրանի հավաքականի հինգ ֆուտբոլիստուհիների ապաստան է տրամադրվել, և նրանք չեն վերադառնա հայրենիք, որտեղ նրանց կարող է վտանգ սպառնալ այն բանից հետո, երբ թիմը հրաժարվել է երգել Իսլամական Հանրապետության պետական օրհներգը այս օրերին Ավստրալիայում անցկացվող Ասիայի գավաթի իրենց առաջին խաղի սկզբում։