Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 13:19 10-03-2026

Ղրիմի կամրջի պայթյունի մեղավոր նշանակել են Արթուր Տերչանյանին․ Սաքունց

2022 թ. հոկտեմբերի 8-ին պայթյուն տեղի ունեցավ Ղրիմի կամրջի վրա։ Հոկտեմբերի 12-ին՝ պայթյունից չորս օր անց, Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարեց, որ ձերբակալել է 8 անձի՝ դեպքի հետ կապ ունենալու կասկածանքով։

Ըստ ծառայության՝ նրանցից երեքը հայեր են՝ Արտյոմ և Գեորգի Ազատյանները և Արթուր Տերչանյանը։ Նրանք դատապարտվել են ցմահ ազատազրկման։

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, անդրադառնալով գործին, նշում է, որ որևէ հիմնավոր ապացույց չկա, որ Արթուր Տերչանյանը տեղափոխել է պայթուցիկ նյութ կամ աջակցել է պայթյունի իրականացմանը։ Նրա խոսքով՝ գործում բացակայում են մի շարք կարևոր հանգամանքներ, որոնք պետք է ներառված լինեին քննության մեջ։

Օրինակ՝ նշվում է, որ բեռը տեղափոխվել է Օդեսայից Բուլղարիա, Բուլղարիայից՝ Փոթի, այնտեղից՝ Հայաստան, Հայաստանից՝ Վրաստան, ապա՝ Ռուսաստան։ Սակայն որևէ երկրի սահմանային անցակետում նման վտանգավոր պայթուցիկ նյութ չի հայտնաբերվել։

Այս առնչությամբ հարց է առաջանում, թե ինչու որևէ երկրի սահմանային ծառայության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, առնվազն՝ Ռուսաստանի սահմանային անցակետի աշխատակիցների նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել