copy image url
Միտք Ներքին 5 ամիս առաջ - 09:53 10-03-2026

ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Հարգելի ընդդիմադիր հանրություն,

Վստահ եմ, որ գրեթե բոլորիդ ցանկությունը մեկն է՝ ազատվել այս իշխանություններից: Բայց հասկանալ է պետք, որ միայն այդ ցանությունը բավարար չէ: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու՝ ընտրություններից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար:

Այլապես՝ ՔՊ-ն կեղծելու է ձեր ցանկությունները և թքած ունի յուրաքանչյուրիդ քվեի վրա: Այդ քվեները պահելու և դրանք կյանքի կոչելու համար, ընտրության նախաշեմին ու դրանից հետո անհրաժեշտ է լայն համախմբում և փողոցային պայքար:

Վերջերս ՔՊ-ն, անտեղի ոգևորվել էր ամերիկյան IRI-ի մի սոցհարցմամբ, որի պարագայում, ինձ հասած տվյալներով, անչափ մեծ են եղել հարցումից հրաժարվածների թիվը: Մասնագետները նշում են, որ մարդկանց մի որոշ հատված, սովորաբար հրաժարվում է մասնակցել այս կամ այն հարցմանը: IRI-ի հայաստանյան վերջին հարցման պարագայում այդ թիվը գրեթե կրկնակի անգամ մեծ է (զանգերի ճնշող մեծամասնությունը (10/7) հրաժարվել է ընդհանրապես խոսել):

Սա վկայում է այն մասին, որ մարդիկ ապրում են վախի, հիասթափության ու անորոշության մթնոլորտում: Որ մարդիկ այլևս ոչնչից ակնկալիք չունեն ու հավատ չունեն: Սա խոսում է այն մասին, որ մարդկանց մի ստվար հատված, վախենում, խուսափում կամ անիմաստ է համարում անգամ իր կարծիքը փոխանցել սոցհարցումներին:

Եվ այս պարագայում ո՞վ ունի երաշխիք, որ կեղծիքների վրա կառուցված և ստերով սնվող իշխանությունը՝ հայրենիքը հանձնելուց հետո հանդուրժելու է քվեատուփի պարունակությանը: Ո՞վ է այն միամիտ ընդդիմադիրը, ով ութ տարվա աղետներից, բռնաճնշումներից, քաղբանտարկյալներից ու ատելության պառակտիչ մթնոլորտից հետո՝ պատրաստ է հավատալ ընտրական հաղթանակին:

Ստացվել է այնպես, որ ընտրություններով հաղթելու ճանապարհն անցնում է օրինական ու միասնական պայքարով վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացով:

ՔՊ-ն, եթե չունենա վարչապետի պաշտոն՝ 10 օր հետո, ընտրություններում կհավաքի 1,7% ձայն:

Հետխորհրդային և արևելաեվրոպական երկրներում պատկերը գրեթե նույնն է: Մեզ մոտ՝ ավելի սարսափելի»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող