copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 18:58 09-03-2026

Մանկավարժական համալսարանի ռեկտորը և պրոռեկտորը մեղադրվում են կաշառք ստանալու մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով պարզվել է, որ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց ծառայողական լիազորությունները, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ ստացել են առանձնապես խոշոր չափերի կաշառք:

Մասնավորապես՝ համալսարանի պրոռեկտորի պաշտոնը զբաղեցրած անձը, ռեկտորի իմացությամբ, տրանսպորտային բաժնի պետին և համալսարանի ենթակայությամբ գործող «Աղավնաձոր» ուսումնական բազայի տնօրենին առաջարկել է «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի և բազայի կանոնադրությամբ սահմանված կարգի խախտմամբ հյուրերի ընդունման, նրանց հանգստի կազմակերպման, վերջիններից ստացված և հիմնադրամի հաշվեկշռում մուտքագրված գումարները տնօրինելու դիմաց իրեն և ռեկտորին կաշառք տալ:

Վերը նշված պաշտոնատար անձինք կաշառք են պահանջել և ստացել նաև հիմնադրամի հաշվեկշիռ մուտքագրման ենթակա վարձավճարներ տնօրինելու, հիմնադրամի կողմից ստեղծված ՍՊ ընկերությունը ապօրինի ղեկավարելու և դրա գործունեության արդյունքում ստացված գումարները տնօրինելու, համալսարանի աշխատակիցներին համատեղությամբ այլ պաշտոնի նշանակելու և մի շարք այլ հանցավոր գործողություններ կատարելու դիմաց:

Հիշյալ գործողությունների արդյունքում՝ համալսարանի պաշտոնատար անձինք որպես կաշառք ստացել են առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 18 միլիոն ՀՀ դրամ գումար: Բացի այդ, նախաքննության ընթացքում հայտնաբերվել են ռեկտորի և պրոռեկտորի կողմից իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները չարաշահելու հետևանքով շուրջ 12 միլիոն ՀՀ դրամի գումարի հափշտակության դեպքեր: Արդյունքում՝ շուրջ 30 միլիոն ՀՀ դրամ չի մուտքագրվել համալսարանի հաշվեկշիռ:

Համալսարանի ռեկտորին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (5 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (5 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Պրոռեկտորին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (5 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (5 դրվագ ), 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 2 դրվագ 445-րդ հոդվածի 2-րդ մասով: Համալսարանի ևս 8 աշխատակիցների մեղադրանքներ են ներկայացվել կաշառք տալու, կաշառք ստանալուն օժանդակելու և խոշոր չափերով հափշտակություն կատարելու համար:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
–00—ՅՄ

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
21:13 Անժելա Սարգսյանի դստեր հարսանիքն է. դերասանուհին ցույց է տվել հարսնացուի առաջին շլացուցիչ կադրերը
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան
12:53 Ձայնը վերջին ամիսներին չկար, բժիշկները չէին հասկանում, ես էի թարգմանում. Մանե Գրիգորյանի խոստովանությունը
15:36 ՆԳ նախարարը պարգևատրել է Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
14:20 Մեր հաշվին դիտումներ հավաքելու անտակտ արվեստը. Լևոն Մկրտչյանի կնոջ՝ Էվելինայի կոշտ անդրադարձը
22:13 Վաղը Ադրբեջանի Բիլաջարի կայարանից Հայաստան կուղարկվի ԱԻ-92 տեսակի բենզինի 18 վագոն