copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 16:28 08-03-2026

Իրավիճակը համաշխարհային շուկայում ծայրահեղ սրվել է. Պուտինը՝ էներգակիրների աճի մասին

Համաշխարհային շուկաներում իրավիճակը ծայրահեղ սրվել է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պավել Զարուբինի «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի եթերում՝ մեկնաբանելով, մասնավորապես, էներգակիրների գների աճը:

Նրա խոսքով՝ ներկայիս իրավիճակը առաջին հերթին արևմտյան երկրների համակարգային սխալի արդյունքն է:

Ռուսաստանի առաջնորդը հիշեցրել է Ուկրաինայի մասին, որը հարձակվում է գազատար նավերի վրա՝ Եվրոպայում վառելիքի պակասի պայմաններում:

«Իրավիճակը շատ տարօրինակ է: Որովհետև ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, թե մենք գործ ունենք մի դեպքի հետ, որը կոչվում է «պոչը շարժում է շանը», և ոչ թե հակառակը»,- ասել է Պուտինը՝ խոսելով եվրոպական մայրաքաղաքների և Կիևի հարաբերությունների մասին: