copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 14:03 08-03-2026

Իսրայելը մասնակի բացել է օդային տարածքը մեկնող չվերթերի համար

Իսրայելն Իրանի հետ ներկայիս էսկալացիայի սկզբից ի վեր առաջին անգամ մասնակի բացել է երկնինքը մեկնող թռիչքների համար, ուղևորներով առաջին չվերթերն այսօր մեկնել են «Բեն Գուրիոն» օդանավակայանից:

Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:

«Օդանավակայանը մասնակիորեն վերսկսել է աշխատանքը՝ սպասարկելով մեկնող չվերթերը»,-հայտնել են մամուլի ծառայությունից:

Ներկայումս երկրից մեկնող չվերթերն իրականացվում են իսրայելական «El Al», «Israir» և «Arkia» ավիաընկերությունների կողմից, գործում են մի շարք սահմանափակումներ: Ավիացիոն իշխանությունները գործակալությանը հաստատել են, որ մեկ չվերթի համար ուղևորների քվոտան ավելացել է՝ 70-ից հասնելով 100-ի:

Երկրի տրանսպորտի նախարարությունը նախօրեին զգուշացրել էր, որ այդ չվերթերով մեկնող Իսրայելի քաղաքացիները պետք է հատուկ ձևաթուղթ ստորագրեն, որով պարտավորվում են մեկնման օրվանից սկսած առնվազն 30 օր ընթացքում չվերադառնալ երկիր:

Միաժամանակ իսրայելական առաջատար «El Al» ավիափոխադրողը կասեցրել է տոմսերի վաճառքը մինչև մարտի 21-ը, որպեսզի առաջնահերթություն ապահովի այն ուղևորների համար, ովքեր տոմսեր էին գնել մինչև ռազմական հակամարտության սկիզբը և չէին կարողացել մեկնել Իսրայելից:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել