Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 2 ամիս առաջ - 12:06 08-03-2026

ԱՄՆ-ն դատապարտում է Իրանի ԱԹՍ հարձակումը Ադրբեջանի վրա. Պետդեպ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դատապարտում է Իրանի հարձակումը Ադրբեջանի Նախիջևանի օդանավակայանի ուղղությամբ:

Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետդեպարտամենտը:

«Միացյալ Նահանգները խստորեն դատապարտում է մարտի 5-ին Իրանի ռեժիմի կողմից Ադրբեջանի Հանրապետության դեմ իրականացված չհրահրված անօդաչու թռչող սարքի հարձակումը, որի թիրախը Նախիջևանի միջազգային օդանավակայանն ու մանկապարտեզն էին, որի հետևանքով վիրավորվել էին անմեղ քաղաքացիներ և վնասվել էին կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքները»,- ասված է Պետդեպարտամենտի հայտարարությունում:

Ձեզ գուցե հետաքրքրի