Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 5 ամիս առաջ - 20:30 06-03-2026

Բացի Նիկոլից՝ բոլորին էլ կարելի ա ընտրել. գոնե երկիրը չեն ծախի. հարցում

Հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների ֆոնին՝ քաղաքական դաշտում ակտիվացել են հին և նաև նոր քաղաքական ուժերը։ Գործող իշխանությունը վստահություն է հայտնում, որ իրենք այս ընտրություններում ավելի շատ ձայն են ստանալու, քան 2021-ին։

Ընդդիմադիր ուժերն էլ իրենց հերթին վստահություն են հայտնում, որ այս ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական խմբակցության» կուսակցությունը բավարար քվե չի ստանալու, և իրենք կարողանալու են իշխանափոխության հասնել։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Եթե այս կիրակի ընտրություններ լինեին, ո՞ւմ կընտրեիք»։

Հարցվածների մի մասը նշեց, որ չի որոշել, թե ում կընտրի, որոշնեերն էլ ասացին, որ ոչ մեկի չէին ընտրի։

«Չգիտեմ, երևի Կարապետյանին»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ոչ մեկի չի ընտրի։ «Ոչ մեկի, որովհետև էս կյանք չի, որ մենք ապրում ենք։ Ժողովրդի վիճակը հարցնում են, ոնց են ապրում։ Իրանք իրանց օրենքի, իրանց շահի համար ինչ ուզում անում են»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ բացի գործող իշխանություններից մնացած բոլորին կարելի է ընտրել։ «Բացի սրանցից, բոլորին էլ կարելի ա, որ երկիրը գոնե չծախեն, նրանք երևի չեն ծախի»,- ասաց նա։

«Ոչ մեկի, արժանի թեկնածու չկա, սաղ էլ փուչիկ են»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Ուժեղ խայտառակություն․ Հարություն Հարությունյանը չափազանց հպարտ է Էդգար Ղազարյանի դեմ «գործ տված» անձով
17:52 Նոր կյանք գյուղի 24-ամյա բնակիչը դանակով հարվածել է երկու երիտասարդների
11:00 Երկու քույր են, երկուսն էլ մի բոյի
12:20 Հայաստանը նորից հարություն կառնի միայն այն ժամանակ, երբ մենք հաղթենք մեր ներսի ստրուկին. Շարմազանով
11:52 Մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք՝ Արարատի մարզում. կան 10-ից ավելի վիրավորներ. հնչել են նաև կրակոցներ
15:21 Ոստիկանները Էջմիածնում կանխել են անչափահասների կողմից նախապատրաստվող վրեժխնդրություն
17:36 ԱԻՆ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը դիմում է ներկայացրել ՍԴ
20:40 «Մալականի այգու» մոտ շինարարական աղբավայր է, ոչ ոք չի զբաղվում այդ հարցով․ Էկո համայնք
12:27 Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, 2 ամսով կալանավորվեց
14:43 Կաթողիկոսի դատը. ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակումներ կիրառել․ ԵԱՏՄ կոլապսը. Էդմոն Մարուքյան