copy image url
Արտաքին 4 ամիս առաջ - 17:25 06-03-2026

Ադրբեջանն Իսրայելի հանդեպ պարտավորություններ ունի. ով է Նախիջևանին հարվածելու շահառուն

Երեկ, մարտի 5-ին, Նախիջևանի օդանավակայանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակում է տեղի ունեցել։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդեցին, որ հարվածն իրականացրել է Իրանը։ Սակայն Թեհրանը պաշտոնական մակարդակով հերքեց այս տեղեկությունը, ընդգծելով, որ հարևան պետություններին վնաս չպատճառելու դիրքորոշումը պահպանելու է։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը միջադեպի առնչությամբ շատ արագ հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ և այն ահաբեկչություն որակել։ Նրա արագ արձագանքը հիմք էր տվել ենթադրելու, որ միջադեպը կարող էր օգտագործվել Ադրբեջանի ռազմաքաղաքական դիրքերն ամրապնդելու և միջազգային հանրության ուշադրությունն իր վրա սևեռելու համար։

Քաղաքագետ Արա Պողոսյանը Oragir.News-ի հետ զրույցում ընդգծեց, որ այս միջադեպը պետք է դիտարկել ոչ միայն հարձակման փաստի, այլև հնարավոր շահառուների տարածաշրջանային հետարքրությունների համատեքստում.

«Եթե ուզում ենք հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել Նախիջևանի օդանավակայանում, առաջին հերթին պետք է պարզենք, թե ովքեր են հնարավոր շահառուները և ի՞նչ ռազմական նշանակություն ուներ այդ օբյեկտը։ Նախիջևանի օդանավակայանը տարածաշրջանային առումով կարևոր է։ Այն վերահսկում է ռազմավարական տեղաշարժը և լոգիստիկ կապերը։ Սակայն Իրանի ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակն ու հարևանների հետ հարաբերությունները հաշվի առնելով՝ Թեհրանը նման քայլի մոտիվացիա չուներ։ Իրանին հետաքրքրում է իր ազդեցության պահպանումը տարածաշրջանում, սակայն առանց լայն միջազգային առճակատման»։

Քաղաքագետը նշեց նաև հնարավոր սցենարները և շահառուներին.

«Ամենահավանական երկու սցենար կա. Առաջինը՝ Իսրայելը կարող էր իր հատուկ ծառայությունների միջոցով կազմակերպել միջադեպը՝ Ադրբեջանին «կազուս բելի» (պատերազմի առիթ) տրամադրելու և Իրանի նկատմամբ ռազմաքաղաքական ճնշում ստեղծելու համար։ Երկրորդը՝ Ադրբեջանը կարող էր ինքնուրույն ձեռնարկել նման քայլ՝ Իսրայելի հետ հարաբերությունները բարելավելու համար։ Պատմական փորձն էլ ցույց է տալիս, որ նման գործողությունների հետևանքները հաճախ վերագրվում են կողմերին, որոնք իրականում անմեղ են»։

Եզրափակելով խոսքը՝ Պողոսյանը կարևորեց տեղեկատվական ճնշման գործոնը․

«Ադրբեջանի նախագահի հապշտապ հայտարարությունները հուշում են, որ միջադեպը օգտագործվել է քաղաքական նպատակներով՝ սրելու տարածաշրջանային իրավիճակը, ապահովելու կոալիցիոն լծակներ և տեղեկատվական ճնշում։ Իսկ Իրանի ուղղակի մասնակցությունը քիչ հավանական»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել