copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 21:38 05-03-2026

Ադրբեջանը զորք է տեղակայել Իրանի սահմանի երկայնքով

Ադրբեջանի զինված ուժերն Իրանի սահմանի երկայնքով զորք են կուտակում։ Նշվում է, որ զորքի տեղակայումը չի սահմանափակվում միայն մի քանի գումարտակի տեղակայմամբ։ Այնտեղ են ուղղվում նաև տանկեր և զրահափոխադրիչներ, իսկ սահմանապահ ուժերի փոխարեն կոմանդո ստորաբաժանումներ։

«Սա ցույց է տալիս, որ իրավիճակը շատ ավելին է, քան պարզապես սովորական կանխարգելիչ միջոցառում։ Բացի այդ անօդաչու թռչող սարքերը մշատադիտարկում են տարածաշրջանի օդային տարածքը»,- գրում է թուրքական աղբյուրը։

Բացի այդ Իրանի սահմանի երկայնքով տեղակայվել են նաև շարժական դաշտային հոսպիտալներ, զինամթերքի բեռնատարներ և վառելիքի մատակարարման մեքենաներ։ Ըստ աղբյուրի՝ դա վկայում է, որ ադրբեջանական բանակը տարածաշրջանում զբաղեցրել է «երկարաժամկետ և մշտական» դիրք։

Տարածաշրջանին ուշադիր հետևող փորձագետներն ընդգծում են, որ ադրբեջանական բանակի այս քայլը տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարվածության արտացոլումն է։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը
14:35 Դու կնոջը չես նայում իր ինտելեկտի համար, այլ իր բաց հագնվածի. Կարեն Հովհաննիսյանի սկանդալային հայտարարությունը
20:00 Անուշը չի կորի, Արտգրակը չի կորի, ափսոս են ուսանողները, որոնցից խլում են ոչ թե պարզապես մի ամբիոն, այլ պատուհան՝ դեպի աշխարհ. Արտակ Ալեքսանյան
23:25 Փամբակ գետում որոնվող քույրերը Արցախից են. նրանց դեռ չեն գտել
13:02 Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու

Ձեզ գուցե հետաքրքրի