copy image url
Ներքին 6 ամիս առաջ - 20:37 04-03-2026

Անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ Սահակ Մանուկյանին աշխատանքից ազատելու մասին հրամանը

ԵՊՀ դասախոս, իրավաբան Սահակ Մանուկյանը, որին ԵՊՀ ռեկտոր, նախկին իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանով ազատել էին աշխատանքից, դատարանի որոշմամբ վերականգնվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դոցենտի պաշտոնում:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ինքը՝ Մանուկյանը:

«Դատարանի 2026 թվականի մարտի 4-ի վճռով իմ կողմից ներկայացված հայցը բավարարվել է ամբողջությամբ, ինչը նշանակում է՝ անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատանքից ազատելու մասին հրամանը, և ես վերականգնվել եմ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի հանրային կառավարման ամբիոնի դոցենտի պաշտոնում»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ Մանուկյանը ԵՊՀ-ում դասի ժամանակ ուսանողներին զրպարտության և վիրավորանքի տարբերությունը բացատրելու համար ներկայացրել է իր գործերից մեկն իբրև փաստաբան, որով այլ անձին «ֆուցըն» ասած իր պաշտպանյալն արդարացվել է այն բանից հետո, երբ լեզվաբանական ստուգանությամբ պարզվել է, որ այդ բառը հայհոյանք չէ:

Մանուկյանի այս խոսուն օրինակը նկարել է ՔՊ-ական պատգամավորներից մեկի երեխան ու ուղարկել մորը, վերջինս էլ իր նախկին կոլեգա Հովհաննիսյանին:

Նախկին իմքայլական ռեկտոր Հովհաննիսյանը, ում օրոք ԵՊՀ-ում ընդդիմադիր հայացքներ ունենալու համար բազմաթիվ դասախոսներ են հեռացվել, ուղղակի աշխատանքից հեռացրել էր Մանուկյանին՝ անգամ չլսելով նրա պատճառաբանությունները: Հիմա, ստացվում է, որ ԵՊՀ-ն պետք է հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի գումարը վճարի , ինչպես նաև նրան վերականգնի պաշտոնում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել