copy image url
Ներքին 3 ամիս առաջ - 14:43 04-03-2026

Հունիսից մենք կառողջացնենք առողջապահական համակարգը. Նարեկ Կարապետյան

Մենք ունենք մեր երկրում փոփոխություններ անելու 5 տնտեսական քայլեր, որից մեկը դեղերի գների նվազումն է, ու ընդհանուր բուժապահովության ծախսերի նվազումը: Այս մասին բժիշկների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Մեր համար կարևոր է հանրությանը ներկայացնել այն ծրագիրը, որն ունենք դեղերի գծով:

Բժշկական ու առողջապահական համակարգի համար հիմնական ռեֆորմը՝ իմ կարծիքով, աշխարհում եղած փորձի տեղայնացումն է: Ապահովագրության ավելի խորքային հասնելը մեր քաղաքականության մի մասն է, որովհետև դա է ստիպելու մեր հանրության այն հատվածին՝ ով իրեն չի կարող թույլ տալ, գնալ բժշկի»,- նշել է նա: