Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 ամիս առաջ - 18:07 03-03-2026

ՄԱԿ-ը պատրաստ է ընդլայնել Մերձավոր Արևելքում օգնությունը 

ՄԱԿ-ի Համաշխարհային պարենի ծրագիրը պատրաստ է ընդլայնել իր օգնությունը Մերձավոր Արևելքում՝ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից գործողությունների մեկնարկից հետո, ասվում է կազմակերպության հայտարարության մեջ։

«ՊՀԾ-ի երկրների գրասենյակները պատրաստվում են արագորեն ընդլայնել օգնությունը տեղահանության աճի դեպքում, այդ թվում՝ Իրանում, Թուրքիայում, Իրաքում, Սիրիայում, Լիբանանում, Հորդանանում, Եմենում, Պաղեստինում և Հայաստանում»,- ասվում է հայտարարության մեջ։

Լիբանանում ՊՀԾ-ն արդեն իրականացնում է արտակարգ իրավիճակների ծրագրեր՝ համակարգելով տեղական իշխանությունների հետ՝ տրամադրելով պարենային օգնություն և աջակցություն տեղահանված անձանց։