Ուղիղ եթեր
copy image url
Միտք 5 ամիս առաջ - 13:00 02-03-2026

Փաշինյանը հավասարվեց բռնապետներին, ժողովրդի հետ վատ է վարվելու

Ռուսաստանի նախագահ Պուտինն ամուսնալուծված է։ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն նույնպես։ Նիկոլ Փաշինյանն էլ նրանց շարքերն անցավ։

Ի՞նչ ընդհանուր բան կա այստեղ։

Տարեկան մի քանի անգամ Պուտինը ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների համար քեֆեր է կազմակերպում Ռուսաստանում։ Այս քեֆերի ժամանակ եղանակ է թելադրում Պուտինը, ինչ-որ չափով՝ Լուկաշենկոն։ Այս հավաքներին երկրների ղեկավարներն ազատ են, իրենց կանանց ներկայությունից չեն կաշկանդվում։ Թե ինչեր են անում նրանք այս քեֆերի ժամանակ՝ սատանան չգիտի։

Ընդհանրապես՝ քաղաքական գործիչների համար շատ կարևոր է, որ ամուսնացած լինեն։ Այդպես է եղել դեռ անտիկ ժամանակներից։ Ժողովրդավարական երկրներում ընտրությունների ժամանակ ամուսնացած թեկնածուն, որպես կանոն, ավելի շատ քվե է ստանում, քան չամուսնացածը։ Կինը խորհրդանշական առումով ասոցիացվում է ժողովրդի հետ։ Եթե թեկնածուն ամուրի է, ապա ենթադրվում է, որ նա վատ ղեկավար կլինի, չի մտածի ժողովրդի մասին, չի սիրում ժողովրդին, կոտնահարի ավանդական արժեքները, այլասերված բաներ կանի և այլն։

Այլ է բռնապետություններում։ Այս տիպի երկրների մեծ մասում առաջնորդները կին չունեն, սիրուհիներ են պահում, պատկերավոր ասած՝ հարեմ։ Սա նույնպես խորհրդանշական է։ Բռնապետը ոչ ոքի հետ ոչ մի անձնական կապվածություն չունի։ Նրա հետ ոչ ոք ուղղակի չի ասոցիացվում։ Նա միանձնյա պաշտամունքի առարկա է։

Այս թեմային կա նաև հոգեբանական բացատրություն։ Հոգեբանները կարծում են, թե բռնապետները հոգեկան խնդիրներ ունեն։ Այդպիսի մասնագիտական կարծիքներ կան Իոսիֆ Ստալինի, Մաո Ցզեդունի, Պուտինի, Լուկաշենկոյի և այլ բռնապետների մասին։

Ռուսաստանն ու Բելառուսը ժողովրդավարական երկրներ չեն։ Եվ զարմանալի չէ, որ Պուտինն ու Լուկաշենկոն ամուսնացած չեն։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, սակայն հակաժողովրդավարական երկրների հետ ռազմավարական դաշինքների մեջ է, որոնք ոչ միայն կաշկանդում են ՀՀ զարգացումն ու առաջընթացը, այլև հակաժողովրդավարական երևույթների աղբյուր են դառնում։ Օրինակ՝ ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությունը մեծ մասամբ կապվում է Ռուսաստանի հետ։ Քաղաքական հալածանքների ենթարկվողների մեծ մասը որակվում են ռուսական գործակալ։

Ոմանք չհիմնավորված կասկած են հայտնում, որ Փաշինյանի ամուսնալուծությունից հետո ՀՀ-ում հակաժողովրդավարական երևույթներն ավելի են սրվելու, քաղբանտարկյալներն ավելի են շատանալու։ Այսինքն՝ Փաշինյանը դաժան է վարվելու քաղաքական մրցակիցների հետ։ Իսկ հաշվի առնելով այն, որ առջևում ընտրություններ են, ենթադրվում է, որ ավելի են սաստկանալու հետապնդումները քաղաքական մրցակիցների նկատմամբ, խախտվելու են մարդու իրավունքները, ոտնահարվելու է օրենքը և այլն։

Պարզ ասած՝ Աննա Հակոբյանի հեռանալը կառավարական առանձնատնից վատ հետևանքներ է ունենալու ժողովրդավարության առումով։ Փաշինյանը կարող է միայնակ մնալ, չարանալ, ատել մարդկանց, ընդօրինակել Պուտինին ու Լուկաշենկոյին և վատ-վատ բաներ անել ՀՀ քաղաքացիների հանդեպ։ Փաշինյանը վերջապես կարող է ներդաշնակության հասնել բռնապետների հետ շփումներում։ Նա Պուտինի ու Լուկաշենկոյի հետ քեֆերի ժամանակ, հավանաբար, անկաշկանդ կլինի, իրեն լավ կզգա այդ միջավայրում, քանի նույն սոցիալական կարգավիճակում կլինի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
17:04 «Մեր հասարակությունն անհույս հիվանդ է». արմատախիլ են արել հերոս Հայկազ Մկրտչյանի հիշատակի եղևնիներն ու տուաները
15:49 Վստահիր ծրագրին. բաժանումից հետո Էլինա Պետրոսյանն անկեղծացել է կյանքի նոր փուլի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
14:51 Դավիթ Ղազինյանին դուրս հրավիրեցին ԱԺ դահլիճից․ լարված իրավիճակ