Բրիտանական առաջատար պարբերականների փոխանցմամբ՝ Սասեքսի դուքսն ու դքսուհին որոշում են կայացրել ԱՄՆ-ից վերադառնալ Մեծ Բրիտանիա և օգոստոսի վերջին տեղափոխվել Լոնդոնից դուրս գտնվող մասնավոր բնակավայր։
Ինչպեսս հայտնում է BBC-ն, զույգի երեխաները՝ յոթամյա Արչին և հինգամյա Լիլիբեթը, սեպտեմբերից ուսումը կսկսեն բրիտանական դպրոցում, ինչի մասին Չարլզ III թագավորը տեղեկացվել է անցյալ շաբաթավերջին և ուրախությամբ է ընդունել թոռներին ավելի հաճախ տեսնելու հնարավորությունը։
Չնայած Մեծ Բրիտանիա տեղափոխվելուն՝ Հարրին և Մեգանը չեն պատրաստվում վերադառնալ թագավորական ընտանիքի պաշտոնական պարտականությունների կատարմանը և կշարունակեն ապրել որպես մասնավոր քաղաքացիներ։