Ուղիղ եթեր
Սպորտ 3 ամիս առաջ - 20:00 01-03-2026

ՍպորտZone. Ֆուտբոլից դեպի սպորտային տուրիզմ և կինո. Կոլյա Ղազարյանի ճանապարհը

ՍպորտZone-ի այսօրվա հյուրը Կոլյա Ղազարյանն է՝ մարդ, ով իր գործունեությամբ համադրում է սպորտը, սպորտային տուրիզմը, լեռնային արշավներն ու կինոն։ Նա նկարահանվել է «Արարատ 73» ֆիլմում՝ մարմնավորելով Նիկոլայ Ղազարյանի կերպարը։

Հետաքրքիր զուգադիպությամբ նկարահանման հրապարակում և նույնիսկ դրանից հետո շատերը նրան դիմել են Նիկոլայ անունով՝ նույնականացնելով կերպարի հետ։

Նրա խոսքով՝ երիտասարդ ֆուտբոլիստները նման են չմշակված ոսկու։ Եվ ամեն ինչ կախված է այն բանից, թե որքան ճիշտ են աշխատում նրանց հետ, ու որքան վստահություն են ստանում մարզիչներից։ Վստահության պակասն, ըստ նրա, հաճախ խանգարում է մարզիկին ։

Կոլյա Ղազարյանը ֆուտբոլով զբաղվել է 11 տարեկանից, սակայն լուրջ վնասվածքը փոխել է նրա ճանապարհը։ Երկու վիրահատությունից և երկար վերականգնումից հետո նա որոշել է կենտրոնանալ այլ ուղղությունների վրա՝ չմոռանալով սպորտը։

Այսօր նա ակտիվորեն զբաղվում է լեռնային արշավներով և սպորտային տուրիզմով։ Ամենահիշարժան վերելքը եղել է դեպի Արարատ լեռ։

Նա պատմում է, որ լեռներում ամենակարևորը պատրաստվածությունն ու անվտանգությունն են՝ ճիշտ հանդերձանքը, ռիսկերի գնահատումը և պատասխանատվությունը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել